Հայաստանում 2010 թ.-ի հունվարի ընթացքում բացահայտվել է բնակարանային գողության 19 դեպք

18.01.2010, 20:01
Հայաստանում 2010 թ.-ի հունվարի ընթացքում բացահայտվել է բնակարանային գողության 19 դեպք

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. 2010 թ. հունվարի 18-ի դրությամբ հանրապետության տարածքում գրանցվել է բնակարանային գողության 58 դեպք, որից բացահայտվել է 19-ը, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հանրապետության Ոստիկանության մամուլի ծառայությունից։

«Մյուս դեպքերի ուղղությամբ իրականացվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Միաժամանակ բացահայտվել է նախկինում կատարված բնակարանային գողության 4 դեպք։-0-