Ոստիկանությունը ձերբակալել է վետերան-պապի ռազմական պարգևները գողացած թոռանը

15.01.2010, 19:37
Ոստիկանությունը ձերբակալել է վետերան-պապի ռազմական պարգևները գողացած թոռանը

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հինգշաբթի ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները գողություն կատարելու կասկածանքով Պարույր Սևակի փողոցի թիվ 1/4 շենքի մոտից բերման են ենթարկել 1971 թ. ծնված Սերգեյ Մ.-ին,հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն, պարզվել է, որ նա 2000թ. հունիս-հուլիս ամիսներին պապին` 1921 թ. ծնված, Հայրենական Մեծ պատերազմի վետերան Գրիգորի Վ.-ին տեսակցելու պատրվակով գնացել է նրա տուն և զգեստապահարանից գողացել նրան պատկանող արժեքավոր մարտական շքանշանները, որոնք հետագայում 100 ԱՄՆ դոլարով վաճառել է«Վերնիսաժ» տոնավաճառում` ոմն Կարենի:

Տուժողը նախկինում ոստիկանություն չի դիմել: Կատարվում է հետաքննություն:--0--