Հայ փրկարարների ջոկատը պատրաստ է մեկնել Հայիթի

14.01.2010, 19:33
Հայ փրկարարների ջոկատը պատրաստ է մեկնել Հայիթի

Հայ 52 փրկարարներից բաղկացած ջոկատը պատրաստ է մեկնել Հայիթի՝ փրկարարական աշխատանքներ կատարելու համար, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ԱԻՆ առնթեր Փրկարար ծառայության պետ, գնդապետ Նիկոլայ Գրիգորյանը:  

«Այս պահի դրությամբ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական ջոկատը բերված է պատրաստականության վիճակի և պատարստ է մեկնել աղետի գոտի՝ Հայիթի, իրականացնելու  համապատասխան փրկարարական աշխատանքներ»,- ասաց Գրիգորյանը:

Ըստ նրա՝ ՀՀ ԱԻ նախարար Մհեր Շահգելդյանն ու Փրկարար ծառայության ղեկավար  Էդիկ Բարսեղյանը փրկարար ուժերի տեղակայման վայրի դիտում են անցկացնում, որից հետո մեկնման վերջնական հրահանգ կտրվի:

«Փրկարարները կմեկնեն Մոսկվա, որտեղից՝ Հայիթի: Այնտեղ նրանք կմնան 5-6 օր»,- հավելեց Գրիգորյանը:

Համապատասպանաբար՝ 7,0 և 5,9 մագնիտուդով երկու երկրաշարժ է տեղի է ունեցել Հայիթիի ծովափին երեքշաբթի: Ստորգետնյա ցնցումների հետևանքով խափանվել է հեռախոսային կապն ու էլեկտրաէներգիայի մատակարարումը, քանդված են շատ շենքեր, այդ թվում՝ նախագահական նստավայրն ու ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության կենտրոնակայանի շենքը:   

Առայժմ զոհերի թվի մասին պաշտոնական տվյալներ չկան, բայց բժիշկների և մարդասիրական կազմակերպությունների աշխատակիցների կարծիքով՝ փլատակների տակ կարող են գտնվել հարյուրավոր զոհված և հազարավոր տուժած մարդիկ: -0-