Հայաստանում ամանորյա տոներին արձանագրվել է թունավորման ընդամենը երկու դեպք. ոստիկանություն

14.01.2010, 13:50
Հայաստանում ամանորյա տոներին արձանագրվել է թունավորման ընդամենը երկու դեպք. ոստիկանություն

2010թ.-ի հունվարի 1-ից 14-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է թունավորման երկու դեպք, տեղեկացվում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքում:

«Մի դեպքում թունավորումը սննդային է. տուժել է 7 քաղաքացի, որոնցից երկուսը` անչափահաս, մյուս դեպքում` գազի թերայրման հետևանքով առաջացած շմոլ գազից տուժել է երկու անչափահաս», - ասվում է տեղեկատվության մեջ:-0-