Հայաստանում չորս մարդ է տուժել տներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունից։
Հաղորդագրության համաձայն` նախօրեին Արագածոտնի մարզից տեղեկություն է ստացվել այն մասին, որ ժամը 16.45-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում, Օշական գյուղի բնակիչներից մեկի տանը պայթյուն է տեղի ունեցել:
«Պատահարի հետևանքով տարբեր վնասվածքներով Աշտարակի հիվանդանոց են տեղափոխվել 81-ամյա Սիրանուշ Անտոնյանը, 34-ամյա Մուշեղ, 11-ամյա Վազգեն և 9-ամյա Ռուզաննա Սարգսյանները»,- հայտնեցին Փրկարար ծառայությունից:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը բնութագրել են բավարար:-0-