Յուրի Գրիգորովիչը պարգևատրվել է Հայաստանի Պատվո շքանշանով
30.12.2009,
14:10
Յուրի Գրիգորովիչը պարգևատրվել է Հայաստանի Պատվո շքանշանով
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով հայտնի ռուս բալետմայստեր Յուրի Գրիգորովիչը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության պատվո շքանշանով, հաղորդում է երկրի ղեկավարի մամուլի ծառայությունը:
Հաղորդագրության համաձայն՝ Յուրի Գրիգորովիչը պարգևատրվել է մշակույթի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաև Արամ Խաչատրյանի աշխարհահռչակ «Սպարտակ» բալետը Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում նոր խորեոգրաֆիական մեկնաբանությամբ բարձրարվեստ բեմադրելու համար:Բալետը Երևանում ներկայացվեց 2009թ. հոկտեմբերին:
Բացի այդ Մովսես Խորենացու մեդալով են պարգևատրվել բալետի բեմադրող դիրիժոր Կարեն Դուրգարյանը, մենապարողներ Ռուբեն Մուրադյանը, Ժակելինա Սարխոշյանը, Նարեկ Մարտիրոսյանը, Մարիա Դիվանյանը:
«Սպարտակի» ստեղծագործական կոլեկտիվը պարգևատրվել է Հայաստանի նախագահի շնորհակալագրով:--0--