Հայաստանում մի երիտասարդ սպանել է ծնողներին
26.12.2009,
12:22
Հայաստանում մի երիտասարդ սպանել է ծնողներին
Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի 35-ամյա բնակիչը սպանել է ծնողներին՝ խոհանոցային դանակով կտրելով նրանց կոկորդները:
Ինչպես հաղորդվում է ՀՀ ոստիկանության կայքում, Արթուր Նազարյանը կենցաղային վեճի ժամանակ դաժանաբար սպանել է իր ծնողներ Շամիր (73 տարեկան) և Լյուդմիլա Նազարյաններին (63 տարեկան):
Մարդասպանը դեպքի վայրից դիմել էր փախուստի` ցանկանալով մեկնել Ռուսաստանի Դաշնություն, սակայն ձերբակալվել է:
Հանցագործության գործիք դանակն առգրավված է։ Հանգամանքները պարզվում են։
Կատարվում է նախաքննություն:-0-