Հայաստանում գործում է օդի աղտոտվածության դիտարկման վեց ավտոմատ կայան
25.12.2009,
19:40
Հայաստանում գործում է օդի աղտոտվածության դիտարկման վեց ավտոմատ կայան
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում գործում է օդի աղտոտվածության աստիճանի դիտարկման վեց ավտոմատ կայան, ուրբաթ ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը՝ ամփոփելով 2009 թ.-ի արդյունքները:
Ըստ նրա, կայաններից չորսը տեղակայված է Երևանում, մեկը՝ Ալավերդիում և մեկը՝ Ծաղկաձորում: Նախարարը նշեց, որ այդ կայանների շնորհիվ հնարավոր է գնահատել Հայաստանում օդի աղտոտվածության իրական վիճակն ու մակարդակը: -0-