ԱՄՆ-ն Ղարաբաղյան հակամարտությունը չի կապում հայ-թուրքական հարաբերությունների հետ. դիվանագետ

17.12.2009, 20:00
ԱՄՆ-ն Ղարաբաղյան հակամարտությունը չի կապում հայ-թուրքական հարաբերությունների հետ. դիվանագետ
ԱՄՆ-ն Ղարաբաղյան հակամարտությունը չի կապում հայ-թուրքական հարաբերությունների հետ. դիվանագետ
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ-ն Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը չի կապում հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման հետ, հինգշաբթի լրագրողներին ասաց Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Ջոզեֆ Փենինգթոնը:

«ԱՄՆ-ն հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացը չի կապում այլ գործընթացների հետ, այդ թվում` Ղարաբաղյան հակամարտության կարգավորման»,- ասաց Փենինգթոնը:

Հայաստանի և Թուրքիայի՝ մինչև վերջերս լարված հարաբերությունները սկսեցին հարթվել. երկու երկրների արտգործնախարներ Էդվարդ Նալբանդյանը և Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին  «Դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը պետք է հաստատվեն երկու երկրի խորհրդարաններում:   

Նրա խոսքերով` Հայաստանն ու Թուրքիան երկար ճանապարհ են անցել մինչև երկկողմ հարաբերությունների նորմալացման փուլին հասնելը: «Եվ այժմ ԱՄՆ-ն, գնահատելով երկու երկրների ղեկավարների աշխատանքն ու կամքը, պատրաստ են աջակցել հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանը»,- ընդգծեց Փենինգթոնը:  

Ամերիկացի դիվանագետը նշեց, որ երկկողմ հարաբերությունների հաստատման գործում հաջորդ փուլը արձանագրությունների վավերացումն է:

«Այժմ ԱՄՆ-ն հույս ունի, որ կողմերը կվավերացնեն հայ-թուրքական արձնագարությունները խելամիտ ժամկետներում և կնպաստեն դրան»,- ասաց Փենինգթոնը:

Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ 1993 թվականից պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ փակվել է հայ-թուրքական սահմանը: Թուրքիան առաջ է քաշում մի շարք նախապայմաններ՝ երկկողմ հարաբերությունների հաստատման համար, մասնավորապես, Հայաստանի կողմից Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունից հրաժարվելը, Ղարաբաղյան հարցի լուծումը՝ հօգուտ Ադրբեջանի:--0—