Հայաստանում կթողարկվի «Կրոյֆ» հուշադրամը` «Համաշխարհային ֆուտբոլի արքաները» շարքից

15.12.2009, 16:41
Հայաստանում կթողարկվի «Կրոյֆ» հուշադրամը` «Համաշխարհային ֆուտբոլի արքաները» շարքից

ՀՀ ԿԲ-ն կթողարկվի «Կրոյֆ» հուշադրամը՝ «Համաշխարհային ֆուտբոլի արքաները» շարքից հոլանդացի լեգենդար ֆուտբոլիստ Յոհան Կրոյֆի պատվին, հայտնում է ԿԲ մամուլի ծառայությունը:

Կենտրոնական բանկի խորհուրդը դեկտեմբերի 15-ի նիստում, որը վարում էր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, հաստատեց ՀՀ ԿԲ 2010-2011 թթ. հուշադրամների թողարկման ծրագրով նախատեսված «Համաշխարհային ֆուտբոլի արքաները» հուշադրամների շարքի «Կրոյֆ» հուշադրամի դիմերեսի և դարձերեսի ուրվագծերը:

Յոհան Կրոյֆը հոլանդացի ականավոր ֆուտբոլիստ է: Հանդես է եկել այնպիսի հանրահայտ ակումբներում, ինչպիսիք են «Այաքսը» և «Բարսելոնը»: Աշխարհի առաջնության արծաթե մրցանակակիր է: Նիդեռլանդների հավաքականի կազմում անցկացրել է 48 հանդիպում և խփել 34 գոլ: Երեք անգամ անընդմեջ «Այաքսի» հետ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը:

Կարիերայի ավարտից հետո անցել է մարզչական աշխատանքի: 1989-1996 թթ.-ին նրա ղեկավարությամբ իսպանական «Բարսելոնը» հաղթել է Իսպանիայի 4 առաջնությունները (1991—1994), Եվրոպական չեմպիոնների գավաթը (1992) և Գավաթների գավաթը (1989):—0--