Նոր պահպանողական ուսանողները պահանջում են բարձրացնել կրթաթոշակը

14.12.2009, 14:47
Նոր պահպանողական ուսանողները պահանջում են բարձրացնել կրթաթոշակը

Հայաստանի Նոր պահպանողական շարժման ուսանողական թևը Երևանի պետհամալսարանի դիմաց ակցիա է կազմակերպել և պահանջում է բարձրացնել կրթաթոշակը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՆՊՇ-ից:

«Ուսանողները պահանջում են իջեցնել ուսման վարձը, հանրակացարան ապահովել Հայաստանի շրջաններից, Ղարաբաղից ու Ջավախքից եկած ուսանողների համար, ինչպես նաև բարձրացնել կրթաթոշակը»,- ասված է  հաղորդագրության մեջ:

Ակցիային մասնակցում է ավելի քան 100 ուսանող:-0-