ՃՏՊ-ի երկու զոհ՝ Հայաստանի հյուսիսում
11.12.2009,
15:31
ՃՏՊ-ի երկու զոհ՝ Հայաստանի հյուսիսում
Երկու մարդ է մահացել ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով, որը տեղի է ունեցել ուրբաթ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի վրա, տեղեկացնում է Փրկարար ծառայությունը:
«Դեռևս չպարզված հանգամանքներում` «Տոյոտա Լենդ Կրուիզեր» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել»,- ասված է հաղորդագրության մեջ:
Պատահարի հետևանքով մեքենայի վարորդ, 1982 թ. ծնված Ա. Հակոբյանը և ուղեւոր, 1973 թ. ծնված Վ. Սաքանյանը տեղում զոհվել են, իսկ մյուս ուղևորը` ՌԴ Կորոլյով քաղաքի բնակիչ, 1979 թ. ծնված Ս. Սարգսյանը, տեղափոխվել է Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ ստանալով առաջին բուժօգնություն, դուրս է գրվել:-0-