Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը տեղի կունենա 2010 թվականի հունվարի սկզբին, գրում է «Հայկական ժամանակ» թերթը՝ հղում անելով ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովին:
Մերզլյակովի խոսքով, ՄԽ համանախագահները առաջիկա օրերին կայցելեն Ադրբեջան, իսկ Հայաստան կժամանեն ավելի ուշ հանրապետության իշխանությունների՝ ծրագրված արտասահմանյան այցերի կապակցությամբ:
Թե Հայաստանում, թե Ադրբեջանում համանախագահները մտադիր են իշխանությունների հետ քննարկել նոր խմբագրված Մադրիդյան փաստաթուղթը, ինչպես նաև նախապատրաստական աշխատանքներ տանել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիև հանդիպման կազմակերպման համար: -0