ՀՀ ԱԱԾ-ն բացահայտել է ոսկյա զարդերի խոշոր խմբաքանակի ներկրում

07.12.2009, 15:38
ՀՀ ԱԱԾ-ն բացահայտել է ոսկյա զարդերի խոշոր խմբաքանակի ներկրում

Դեկտեմբերի 5-ին ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում  շաբաթ օրը բացահայտել է Թուրքիայի Հայաստանի Հանրապետություն ոսկյա զարդերի խոշոր խմբաքանակի ներկրում, տեղեկացնում է ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն, պարզվել է, որ Գյումրի քաղաքի բնակիչ Արմենակ Տիգրանյանը, նախնական համաձայնության գալով Երևանի քաղաքի բնակիչ Բոյաջյանի հետ, տարբեր երթուղիներով մեկնել են Ստամբուլ քաղաք, որտեղ ձեռք են բերել 8,4 կգ ընդհանուր քաշով ոսկյա զարդեր: Համաձայն պայմանավորվածության, Ա. Տիգրանյանը ոսկեղենը թաքցնելով «Կրայսլեր» մակնիշի ավտոմեքենայում՝ շարժիչի հարևանությամբ հարմարեցված գաղտնարանում, «Բավրա» մաքսակետով» ներկրել է Հայաստանի տարածք:

Տիգրանյանը ձերբակալված է: Փաստի առթիվ հարուցվել է  քրեական գործ, որը վարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը:-0-