Ֆրանսիան 0,5 մլն եվրո է տրամադրել Հայաստանին պետության սեյսմիկ պաշտպանության համակարգի արդիականացման նպատակով

07.12.2009, 14:27
Ֆրանսիան 0,5 մլն եվրո է տրամադրել Հայաստանին պետության սեյսմիկ պաշտպանության համակարգի արդիականացման նպատակով
Ֆրանսիան 0,5 մլն եվրո է տրամադրել Հայաստանին պետության սեյսմիկ պաշտպանության համակարգի արդիականացման նպատակով

Ֆրանսիան 0,5 մլն եվրո է տրամադրել Հայաստանին պետության սեյսմիկ պաշտպանության համակարգի արդիականացման նպատակով` հայկական և ֆրանսիական սեյսմիկ ծառայությունների միջև համագործակցության պայմանագրի շրջանակներում, տեղեկացրեց Հայաստանի սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության պետ Ալվարո Անտոնյանը։

«Սեյսմիկ պաշտպանության մեր կայանները, կարելի է ասել, մաշված էին և վաղուց արդիականացման կարիք ունեին»,- «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց նա։

Անտոնյանի խոսքերով` ծրագրի շրջանակներում Հայաստանը ձեռք է բերել 10 սեյսմիկ կայան, որոնցից վեցը տեղակայման փուլում են։

«Մինչև տարեվերջ մենք նախատեսում են գործարկել հինգ կայան»,- տեղեկացրեց սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության պետը։

Բացի այդ նա նշեց, որ նոր կայանները զինված են տեխնիկապես և մեթոդոլոգիապես։

«Սեյսմիկ պաշտպանության համակարգի արդիականացումը թույլ կտա հետագայում ժամանակին կանխատեսել երկրաշարժերը և դիմակայել դրանց»,- ավելացրեց Անտոնյանը։

Դեկտեմբերի 7-ին լրանում է Սպիտակի ավերիչ երկրաշարժի 21-րդ տարելիցը:

Երկրաշարժի գոտին ընդգրկել էր շուրջ 30.000 քառակուսի կիլոմետր տարածք, ստորգետնյա ցնցումները զգացվել էին Երևանում և Թբիլիսիում։

Այդ օրը, ըստ պաշտոնական տվյալների, զոհվեց 25 հազ. մարդ, 140 հազարը դարձան հաշմանդմաներ, իսկ կես միլիոն մարդ մնաց անօթևան։ --0--