Վրաստանը սպառնում է Թուրքիային՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը

07.12.2009, 10:28
Վրաստանը սպառնում է Թուրքիային՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Վրաստանը սպառնում է Թուրքիային՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ՀՀԿ խմբակցությունից  պատգամավոր Շիրակ Թորոսյանը հայտարարել է, որ Վրաստանը, ցանկանալով խոչընդոտել հայ-թուրքական սահմանի բացմանը, սպառնում է Թուրքիային՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը, գրում է «Առավոտ» թերթը:

Թորոսյանի խոսքով՝ վերջերս Վրաստանում նախատեսվում են Հայոց ցեղասպանության ճանաչմանն առնչվող որոշակի գործընթացներ:

Սակայն միաժամանակ Թորոսյանը բացառում է նոտ ապագայում Վրաստանի կողմից հայ ժողովրդի այդ ողբերգական էջի ճանաչման հնարավորությունը:

«Վրաստանն իր ճանաչմամբ կամ չճանաչմամբ էական ոչինչ չի ներմուծի այդ գործընթաց: Սակայն ավելի լավ կլիներ, եթե նա դիմեր նման քայլի՝ Հայաստանի հետ բարիդրացիական, գործընկերային հարաբերությունների հետագա ամրապնդման համար»,- նշել է Թորոսյանը:--0--