Հայաստանում յուրաքանչյուր չորս ծննդին բաժին է ընկնում մեկ արհեստական վիժեցում

Հայաստանում յուրաքանչյուր չորս ծննդին բաժին է ընկնում մեկ արհեստական վիժեցում, ասաց Պերինաթոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի տնօրեն, ՀՀ պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի կենտրոնի տնօրեն, ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր Ռազմիկ Աբրահամյանը։
«Եթե խորհրդային տարիներին Հայաստանում հակառակ հարաբերակցությունն էր, այսինքն մեկ ծննդին բաժին էր ընկնում երեք-չորս արհեստական վիժեցում, ապա ներկայում վերջինների թիվը զգալիորեն կրճատվել է»,- ասաց Աբրահամյանը Ազգաբնակչության և զարգացման 15-րդ միջազգային խորհրդաժողովին նվիրված միջոցառման ընթացքում։
Բացի այդ, Աբրահամյանի խոսքերով, եթե 2007-2008 թվականներին նորածինների թիվը Հայաստանում կազմել է տարեկան միջին հաշվով 40-41 հազար, ապա 2009 թվականի արդյունքներով այդ թիվը կարող է հասնել 43 հազարի։
Միաժամանակ նա նշեց, որ մտահոգիչ է շարունակում մնալ մայրական և մանկական բարձր մահացության խնդիրը։ Աբրահամյանի խոսքերով, 100 հազար նորածիններին բաժին է ընկնում մահացության 25-28 դեպք։ «Մայրական մահացությունը Հայաստանում ավելի ցածր է, քան ԱՊՀ այլ երկրներնում, սակայն բարձր է Եվրամիության միջին ցուցանիշից»,- նշեց նա։
Աբրահամյանն անդրադարձավ նաև վերարտադրողական տարիքի կանանց առողջական խնդիրներին՝ նշելով, որ յուրաքանչյուր վեցերորդ կինը տառապում է սակավարյունությունից, ինչը լուրջ խնդիրներ է առաջացնում ծննդաբերության ժամանակ։ -0-