«Սուրբ Պատարագն աշակերտի շուրթերով» ծրագրի եզրափակիչ փուլը մեկնարկեց Սբ. Էջմիածնում

01.12.2009, 12:02
«Սուրբ Պատարագն աշակերտի շուրթերով» ծրագրի եզրափակիչ փուլը մեկնարկեց Սբ. Էջմիածնում

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ հանրակրթական դպրոցներում անցկացվող «Սուրբ Պատարագն աշակերտի շուրթերով» ծրագրի եզրափակիչ փուլը կանցկացվի դեկտեմբերի 1-3-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից։

Եզրափակիչ փուլի ավարտին ընտրվելու են հաղթողներ «Լավագույն սցենար», «Լավագույն կատարում», «Լավագույն բեմադրություն» անվանակարգերում: Գլխավոր` «Հայրապետական մրցանակ»-ը շնորհվելու է լավագույն միջոցառում ներկայացրած դպրոցին։

«Սուրբ Պատարագն աշակերտի շուրթերով» ծրագիրը ՀՀ հանրակրթական դպրոցներում նախաձեռնել էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ և Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի աջակցությամբ:

Ծրագիրը, որի նպատակն է աշակերտներին հաղորդ դարձնել Սուրբ Պատարագի խորհրդին և երգեցողությանը, նախատեսված էր իրականացնել երեք փուլով` տարածաշրջանային, մարզային և հանրապետական: -0-