Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները կհանդիպեն Աթենքում, գրում է «Առավոտ» օրաթերթը: Հանդիպման նախաձեռնողը թուրքական կողմն է:
Այս տեղեկատվությունը հետաքրքիր է այն առումով, որ նոյեմբերի 30-ին տեղի ունեցավ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և նրա ադրբեջանցի գործընկերոջ՝ Էլմար Մամեդյարովի՝ ավելի քան 4 ժամ տևած հանդիպումը:
Հանդիպմանը մասնակցում էին նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահողները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը: Ինչպես գրում է թերթը, սպասվում է, որ դեկտեմբերի 2-ի առավոտյան ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստում ելույթ են ունենալու Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը:-0-