Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի շարունակման շրջանակներում՝ ԱՄՆ-ից, Ռուսաստանից և Ֆրանսիայից ԵԱՀԿ Մինսկի խմբի (ՄԽ) համանախագահների մասնակցությամբ, նախատեսվում է երեքշաբթի Աթենքում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
Ակնկալվում է, որ հանդիպմանը կմասնակցեն նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները։
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները Աթենքում են գտնվում դեկտեմբերի 1-2-ը կայանալիք ԵԱՀԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) նիստին մասնակցելու նպատակով։ -0-