«Նոր ժամանակներ» ընդդիմադիր կուսակցությունն առաջարկում է փոխել Հայաստանի արտաքին քաղաքականության կուրսը

30.11.2009, 16:10
«Նոր ժամանակներ» ընդդիմադիր կուսակցությունն առաջարկում է փոխել Հայաստանի արտաքին քաղաքականության կուրսը

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Նոր ժամանակներ» ընդդիմադիր կուսակցությունն առաջարկում է փոխել Հայաստանի արտաքին  քաղաքականության կուրսը դեկտեմբերի 20-ից հետո, երկուշաբթի մամուլի ասուլիսում հայտարարեց կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը։  

 «Մեր առաջարկությունները հիմնված կլինեն ստուգված փաստերի վրա»,- ասաց Կարապետյանը՝ չտեղեկացնելով, թե որտեղից այդ փաստերը կուսակցությանը։

Կարապետյանի խոսքերով, մասնավորապես, տվյալ առաջարկությունները կվարեբերեն հայ-թուրքական հարաբերություններին և ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։

Անդրադառնալով Հայաստանի Հանրապետական կուսակցության նախորդ համագումարին՝ Կարապետյանը նշեց, որ հայկական պետության արդիականացումը մատնանշող որևէ նոր գաղափար չհնչեց։

Նրա խոսքերով՝ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացը ստատիկ վիճակում է, և ելք չի երևում։

«Սերժ Սարգսյանի իշխանությունն այսօր հենվում է իշխող ՀՀԿ-ի և օլիգարխների վրա, որոնք միշտ գոյություն են ունեցել։ Որևէ փոփոխություն երկրում նրա կառավարման ընթացքում տեղի չի ունեցել»,- ասաց Կարապետյանը։

«Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդի խոսքերով՝ տպավորություն է  ստեղծվում, որ ՀՀԿ համագումարն իզուր էր գումարվել, «միայն ասելու համար, որ երկրում բացակայում է արդիականացումը»։

Կարապետյանը նշեց, որ, նկատի առնելով իշխող կուսակցության համագումարում ընդդիմության ներկայացուցիչների ակտիվ մասնակցությունը՝ նախագահի ասած «պետության արդիականացման» տակ արժե միայն հասկանալ ՀՀԿ համագումարում ընդդիմության ներկայացուցիչների մասնակցությունը։

Շաբաթ օրը Հայաստանի Հանրապետական կուսակցության համագումարին մասնակցեցին, մասնավորապես, ընդդիմադիր այնպիսի ուժեր, ինչպիսիք են «Սահմանադրական իրավունք միությունը», «Ազգային ինքնորոշում միավորումը», «Ազգային Դեմոկրատական միությունը» և ՀՅԴ-ն։

Միաժամանակ Կարապետյանը բացառեց երկխոսության հնարավորությունն իշխանությունների և Հայաստանի ընդդիմության միջև, քանի որ ՀՀԿ համագումարին ներկա ընդդիմադիր և ոչ մի ուժ չփորձեց երկխոսություն ծավալել իշխող կուսակցության հետ։ Դա իր հերթին վկայում է այն մասին, որ այդ ուժերը, չնայած իրենց ընդդիմադիր բնույթին, պատրաստ են համալրել ՀՀԿ շարքերը։

«Այսօր իրողությունն այնպիսին է, որ մոլի ընդդիմադիրները դառնում են իշխանամետ, իսկ իշխանության կողմնակիցներն՝ ընդդիմադիր։ Սակայն իրականում Հայաստանի քաղաքական կյանքում էական փոփոխություններ չկան»,- ասաց Կարապետյանը։

Ըստ նրա՝ Հայաստանի ներքաղաքական և արտաքին քաղաքական իրավիճակն աստիճանաբար բարդանում է, և այն անհրաժեշտ է վերացնել պետությունում դրական փոփոխություններ ցանկացող իրապես ժողովրդավարական կուսակցությունների միավորված ուժերով։

Կարապետյանը չբացառեց ժողովրդավարական ուժերի հնարավոր միությունում առաջնորդի դերն իր վրա վերցնելու հնարավորությունը, սակայն նշեց, որ այդ գործառույթը կարող է իրականացնել Հայաստանում դրական փոփոխությունների կողմնակից ցանկացած այլ ժողովրդավարական կուսակցություն։ -0-