Հայաստանում ձմեռը նորմայից տաք ու սովորականից տեղումնառատ կլինի, ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց Հայհիդրոմետ կենտրոնի տնօրեն Զարուհի Պետրոսյանը։
«Դեկտեմբերին միջին ջերմաստիճանը Հայաստանում նորմայից բարձր կլինի 1-2 աստիճանով, այսինքն կգրանցվի մոտ 1-2 աստիճան տաքություն։ Նույն միտումը կնկապտվի նաև ձմեռվա մյուս ամիսների ընթացքում։
Պետրոսյանը նշեց, որ ձմեռվա երեք ամսվա ընթացքում էլ տեղումները նորմայից շատ կլինեն։
Առաջիկա օրերի կանխատեսումների մասին խոսելիս՝ կենտրոնի տնօրենը հայտնեց, որ Երևանում առանց տեղումների եղանակ է սպասվում, իսկ հանրապետությունում միջին ջերմաստիճանը կտատանվի 10-12 աստիճան տաքության սահմաններում։
«Հաջորդ շաբաթվա կեսին հանրապետությունում եղանակը 2-4 աստիճանով կցրտի»,- ավելացրեց Պետրոսյանը։-0-