Հայաստանում 2009 թ.-ին հայտնաբերվել է շուրջ 20 անուն կեղծ դեղամիջոց

26.11.2009, 10:43
Հայաստանում 2009 թ.-ին հայտնաբերվել է շուրջ 20 անուն կեղծ դեղամիջոց
Հայաստանում 2009 թ.-ին հայտնաբերվել է շուրջ 20 անուն կեղծ դեղամիջոց

Հայաստանում 2009 թ.-ին հայտնաբերվել է շուրջ 20 անուն ցածրորակ և կեղծ դեղամիջոց, չորեքշաբթի լրագրողներին ասել է Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն, ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանը:

Նրա խոսքերով, դա լուրջ խնդիր է ողջ աշխարհում: Գաբրիելյանն ավելացրել է նաև, որ այժմ Հայաստանում շրջանառության մեջ է գտնվում շուրջ 4000 անուն դեղամիջոց:

Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը ստեղծվել է 1992 թ.-ին՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկի համաձայն՝ որպես կազմակերպություն, որն ունի վարչական, ֆինանսական և տեխնիկական ինքնուրույնություն և հաշվետու է ՀՀ առողջապահության նախարարությանը:

Կենտրոնի գործունեության հիմնական նպատակն ազգային դեղորայքային քաղաքականություն վարելն է, որն ուղղված է Հայաստանում անվտանգ, արդյունավետ և որակյալ դեղամիջոցների մատչելիության ապահովմանը:-0-