ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել ՀՀ ԶՈւ պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին

25.11.2009, 15:49

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 24-ին հրամանագիր է ստորագրել ՀՀ զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին, տեղեկացնում է երկրի ղեկավարի մամուլի ծառայությունը:

Հրամանագրի համաձայն` 2009 թվականի դեկտեմբեր ամսին կանցկացվի Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի՝ մինչև 35 տարեկան սպաների զորակոչ՝ ծառայության ժամկետը սահմանելով երկու տարի։

2009 թվականի դեկտեմբերին կզորացրվեն սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետության զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայությունն անցած բժշկական կազմի սպաները։-0-