Հայաստանում A/H1N1 գրիպի հիվանդացության նոր դեպքեր չեն գրանցվել

19.11.2009, 13:43
Հայաստանում A/H1N1 գրիպի հիվանդացության նոր դեպքեր չեն գրանցվել
Հայաստանում A/H1N1 գրիպի հիվանդացության նոր դեպքեր չեն գրանցվել

Անցած օրվա ընթացքում Հայաստանում A/H1N1 գրիպի հիվանդացության նոր դեպքեր չեն գրանցվել, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքը:

Տեղեկատվության համաձայն, շարունակվում է վարակի հետագա ներբերման և տարածման կանխարգելմանն ուղղված հակահամաճարակային միջոցառումների իրականացումը:

Նոյեմբերի 18-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է A/H1N1 վիրուսով հիվանդացության 21 դեպք:

12 հիվանդ արդեն ստացել է համապատասխան բուժում և դուրս գրվել հիվանդանոցից, մնացածները բուժվում են «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում, նրանց վիճակը բավարար է:

Հինգ հիվանդների լաբորատոր հետազոտությունների նմուշներն արդեն ուղարկվել են Լոնդոնի ռեֆերենս-լաբորատորիա, և պատասխանը սպասվում է մեկ ամսից: -0-