ԵՄ երկրների մուտքի արտոնագրերի դյուրացման գործընթացները Բելգիայի իշխանությունների ուշադրության կենտրոնում են

18.11.2009, 15:38
ԵՄ երկրների մուտքի արտոնագրերի դյուրացման գործընթացները Բելգիայի իշխանությունների ուշադրության կենտրոնում են

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ԵՄ երկրների մուտքի արտոնագրերի դյուրացման գործընթացները Բելգիայի իշխանությունների ուշադրության կենտրոնում են, ասել է Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Պատրիկ Դոուելը՝ Բելգիայում և Նիդեռլանդներում Հայաստանի դեսպան Ավետ Ադոնցի հետ հանդիպման ժամանակ:

Ինչպես չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, Ադոնցն անդրադարձել է 2010 թվականից Բելգիայի ԵՄ նախագահության շրջանում Հարավային Կովկասի տարածաշրջանը որպես առաջնային դիտարկելու կարեւորությանը:

Ներկայացնելով Հայաստանի կողմից ԵՄ Արեւելյան գործընկերության ծրագրի իրականացման ընթացքը, դեսպանը նշել է ԵՄ անդամ պետությունների և հատկապես նախագահող երկրի աջակցության կարեւորությունը ԵՄ-ի հետ ազատ առեւտրի համաձայնագրի բանակցությունների և ԵՄ երկրների մուտքի արտոնագրերի դյուրացման գործընթացները սկսելու նպատակով:

Կողմերը միակարծիք են եղել այն հարցում, որ խորհրդարանների դերը էական է տնտեսական համագործակցության խթանման համար: Խորհրդարանական շփման ձևաչափը նաև լայն հնարավորություն է ընձեռում խորհրդականների համար անկաշկանդ և ազատ շփումների և խորհրդարանական ճկուն դիվանագիտության առումով:-0-