ՀՀ նախագահը շնորհավորել է ՀՀ կոմպոզիտորների միության նախագահին

17.11.2009, 14:14
ՀՀ նախագահը շնորհավորել է ՀՀ կոմպոզիտորների միության նախագահին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է ժողովրդական արտիստ, մշակույթի վաստակավոր գործիչ, ՀՀ կոմպոզիտորների միության նախագահ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանին 70-ամյա հոբելյանի կապակցությամբ:

Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում ՀՀ նախագահը Ամիրխանյանին մաղթել է քաջառողջություն և նորանոր ստեղծագործական հաջողություններ:-0-