Հայաստանի հակամենաշնորհային հանձնաժողովը կզբաղվի դեղամիջոցների գների բարձրացման խնդրով

Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը նյութեր է պատրաստում դեղամիջոցների գների բարձրացման առնչությամբ վարույթ հարուցելու նպատակով, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՏՄՊՊՀ մամուլի քարտուղար Արմինե Ուդումյանը:
Նա նշեց, որ կոնկրետ կազմակերպությունների անունները կհրապարակվեն մոտ օրերս։ Ուդումյանը նշեց, որ հանձնաժողովն ուսումնասիրում է սրտանոթային, հակավիրուսային և հակադիաբետիկ միջոցների շուկաները։
Նրա խոսքերով՝ վարույթը կհարուցվի առաջիկա օրերին։
Վերջին օրերին Հայաստանում A/H1N1 գրիպի առաջին դեպքերի բացահայտման շուրջ ստեղծված իրարանցման կապակցությամբ բարձրացվել են դեղամիջոցների գները։
«Նովոստի-Արմենիա» գործակալությանն առողջապահության նախարարությունից հայտնեցին, որ հանրապետությունն ապահովված է անհրաժեշտ բոլոր դեղամիջոցներով, իսկ Հայաստանի առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը կոչ է անում դեղորայքով զբաղվող տնտեսվարող սուբյեկտներին՝ չբարձրացնել դեղորայքի գինը և արհեստական դեֆիցիտ չստեղծել դեղորայքի շուկայում։
Միաժամանակ նախարարը հայտնել է, որ գերատոսչությունը չի կարող զբաղվել շուկայի գների վերահսկողությամբ, բայց բուժումը A/H1N1 վիրուսով վարակվելու դեպքում կիրականացվի պետպատվերի շրջանակներում։ -0-