430.21
4.37
402.59
+8
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի Ազգային անվտանգության քարտուղարը գոհ է ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության մակարդակից

18:32
12 Նոյեմբերի 2009

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը բավարարված է ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության մակարդակով, հինգշաբթի տեղեկացնում է Հայաստանի ազգային անվտանգության քարտուղարի մամուլի ծառայությունը։

«Բելառուսի անվտանգության խորհրդի պետքարտուղարի տեղակալ Ստանիսլավ Զասի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ընթացքում Արթուր Բաղդասարյանը գոհունակությամբ ընդգծել է, որ համագործակցությունը ՀԱՊԿ շրջանակում ակտիվ զարգանում է, համատեղ ջանքեր են գործադրվում երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության ակտիվացման, անվտանգության ոլորտում տեղեկատվության փոխանակման,  իրավապահ մարմինների, արտակարգ  իրավիճակների նախարարության  կադրերի պատրաստման և վերապատրաստման, հատուկ ծառայությունների և իրավապահ մարմինների միջև համագործակցության  խորացման ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրությունում։

Կողմերը քննարկել են ՀԱՊԿ շրջանակում համագործակցությանը, ինչպեսև Հայաստանի և Բելառուսի անվտանգության խորհուրդների միջև երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր:

Կողմերը նշել են, որ  հայ-բելառուսական համագործակցությունը  բավական արդյունավետ զարգանում է անվտանգության խորհուրդների միջև ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակում:  Երկու երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների  պայմանավորվածության համաձայն` ակտիվ զարգանում է փոխգործակցությունը Հայաստանի և Բելառուսի անվտանգության խորհուրդների միջև, ինչպեսև գործնական քայլեր են ձեռնարկվում ռազմաարդյունաբերական ոլորտում համագործակցության խորացման ուղղությամբ:

«Բրեստում սեպտեմբերին Հայաստանի եւ Բելառուսի անվտանգության խորհուրդների միջեւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեն որոշում էր ընդունել ՀԱՊԿ շրջանակում մշակել արագ արձագանքման հատուկ ստորաբաժանումների տեխնիկական վերազինման միջպետական նպատակային ծրագիր»,- ասվում է հաղորդագրությունում։  

Հյուրերը նշեցին, որ հանդիպումները տպավորիչ են եղել նաև պաշտպանության և էկոնոմիկայի նախարարություններում, և որ համագործակցության լայն հնարավորություններ են նախանշվում:

Պատվիրակությունը, որի կազմում են նաեւ  ռազմաարդյունաբերական խոշոր ձեռնարկությունների ղեկավարներ, այցելել է Հայաստանի ռազմաարդյունաբերական ձեռնարկություններ` տեղում ծանոթացել նրանց հնարավորություններին և համագործակցության կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերել: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:44
08 Նոյեմբերի 2023
Խաղաղության պայմանագրի կնքումից հետո Ադրբեջանի տարածքով եմ իրատեսական համարում հիմնական բեռնափոխադրումները․ ՔՊ–ական պատգամավոր
ՔՊ–ական պատգամավորը հայտարարել է, որ Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումներն ավելի կարճ են, ռիսկերով ավելի քիչ
14:03
08 Նոյեմբերի 2023
Հայ–ադրբեջանական կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ Արևմուտքի երկրները դադարեն միջամտել․ Պատրուշև
ՌԴ–ից հայտնել են, որ հայ–ադրբեջանական կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ Արևմուտքի երկրները դադարեն միջամտել
11:56
08 Նոյեմբերի 2023
Որոշ երկրներ փորձում են խաթարել օրինական իշխանությունն ԱՊՀ երկրներում․ Պուտին
Պուտինը հայտարարել է, որ որոշ երկրների գործողություններն ուղղակիորեն ուղղված են ԱՊՀ երկրներում լեգիտիմ իշխանությունը, հասարակական կայունությունը և ավանդական արժեքները խաթարելուն
09:49
08 Նոյեմբերի 2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղությունն առաջնահերթություն է մնում. ԱՄՆ պետքարտուղարություն
Բացի այն ամենից, ինչ կատարվում է միջազգային հարթակում, այս երկու երկրների միջև խաղաղությունը մեզ համար, պետքարտուղար Բլինքենի համար շարունակում է առաջնահերթություն մնալ, նշել են Պետքարտուղարությունից
12:11
07 Նոյեմբերի 2023
Արմեն Գրիգորյանը չի մասնակցի ԱՊՀ պետությունների ԱԽ քարտուղարների հերթական հանդիպմանը
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մասնակցի նոյեմբերի 8-ին Մոսկվայում կայանալիք ԱՊՀ)մասնակից պետությունների անվտանգության խորհրդի քարտուղարների հերթական հանդիպմանը
14:55
03 Նոյեմբերի 2023
Հայ–թուրքական սահմանի բացումը կարող է դրական լինել տնտեսության համար, բայց անորոշության աստիճանը չափազանց մեծ է ․ ՀՀ նախկին փոխվարչապետ
Խոսելով ռիսկերի մասին՝ Գաբրիելյանը նշեց, որ Թուրքիայի հետ պայմանագրի պարագայում հարցը հետևյալն է․ «Մենք շարունակու՞մ ենք մնալ ԵԱՏՄ անդամ, թե՞ ոչ»
16:08
02 Նոյեմբերի 2023
Կոպենհագենի ձևաչափին մասնակցությունը պաշտոնական Երևանի ցուցադրական հակառուսական ժեստ է. Զախարովա
Զախարովան հայտարարել է, որ Կոպենհագենի ձևաչափով հանդիպմանը Հայաստանի մասնակցությունը պաշտոնական Երևանի կողմից ցուցադրական հակառուսական ժեստ է
10:11
02 Նոյեմբերի 2023
Հայաստան կժամանի Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը
Հայաստան կժամանի Գերմանիայի ԱԳ նախարարը
19:13
26 Հոկտեմբերի 2023
Հայաստանը հստակ դիրքորոշում չունի Մեղրու ճանապարհի վերաբերյալ. ՌԴ փոխվարչապետ
Գնահատվում էր, որ Հայաստանի տարածքով երկաթուղին կլինի 42 կմ, իսկ Իրանի տարածքով, որքանով ինձ հայտնի է, երկաթուղին մոտ 50 կմ է: Ահա և ամբողջ տարբերությունը, ասել է Օվերչուկը
13:44
26 Հոկտեմբերի 2023
Փաշինյանը ներկայացրել է խաղաղության երկու կարևոր սկզբունքները, որոնց շուրջ համաձայնություն է ձեռք բերվել Ադրբեջանի հետ
Փաշինյանը ներկայացրել է խաղաղության երկու կարևոր սկզբունքները, որոնց շուրջ համաձայնություն է ձեռք բերվել Ադրբեջանի հետ
23:09
25 Հոկտեմբերի 2023
Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայության առավելություններ չենք տեսել․ Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայության առավելություններ չեն տեսել
18:18
25 Հոկտեմբերի 2023
Ադրբեջանի դեմ հնարավոր պատժամիջոցների հարցն այժմ դրված է սեղանին․ Կանադայի արտգործնախարար
Կանադայի ԱԳ նախարարն այսօր Երևանում հայտարարել է, որ Ադրբեջանի դեմ հնարավոր պատժամիջոցների հարցն այժմ դրված է սեղանին