Արարատի մարզում ավտոմեքենան ընկել է ջրատարի մեջ

12.11.2009, 13:49
Արարատի մարզում ավտոմեքենան ընկել է ջրատարի մեջ

Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով «ՎԱԶ-2010» մակնիշի մեքենան Արարատի մարզի Մասիս քաղաքում ընկել է ջրատարի մեջ:

Ինչպես հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունից, նախօրեին տեղական ժամանակով ժամը 11:13-ին Արարատի մարզից ահազանգ է ստացվել այն մասին, որ Մասիս քաղաքի 3-րդ փողոցի վերջնամասով անցնող ջրատարն է ընկել մի ավտոմեքենա, և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր մեկնած օպերատiվ խումբը պարզել է, որ նախօրեին Ս.Ավետիսյանին պատկանող ավտոմեքենան առաջամասով կախվել է ջրատարի վրա: Փրկարարները կցորդի օգնությամբ ավտոմեքենան հետ են քաշել ջրատարի եզրից:-0-