Հայկական կողմը պատրաստ է պաշտոնական այցով Երևանում հյուրընկալել Գերմանիայի խորհրդարանի նախագահին

11.11.2009, 16:41
Հայկական կողմը պատրաստ է պաշտոնական այցով Երևանում հյուրընկալել Գերմանիայի խորհրդարանի նախագահին

Նոյեմբերի 11-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Գերմանիայի նորանշանակ արտակարգ և լիազորդ դեսպան Հանս-Յոխեն Շմիդթին: Գերմանացի իր գործընկերոջը:

«Ողջունելով հյուրին` ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորեց նրան այդ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ դեսպան Շմիդթը ջանք ու եռանդ չի խնայի հայ-գերմանական համագործակցությունը զարգացնելու գործում: Պրն Աբրահամյանը նշեց, որ երկկողմ հարաբերություններն արդեն ամուր հիմքերի վրա են և բարձր գնահատեց առկա առևտրատնտեսական, քաղաքական և մշակութային շփումները, ինչպես նաև Գերմանիայի զարգացման գործակալության (GTZ) կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը»,- ասված է ՀՀ ԱԺ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները համաձայնեցին, որ անհրաժեշտ է էլ ավելի զարգացնել միջխորհրդարանական համագործակցությունը և օգտագործել խորհրդարանական դիվանագիտության ընձեռած բոլոր հնարավորությունները: Դեսպան Շմիդթը ՀՀ ԱԺ նախագահին փոխանցեց Բունդեսթագի նախագահի ողջույնները: Գերմանացի իր գործընկերոջը պատասխան ողջույնը հղելով` պրն Աբրահամյանը նշեց, որ հայկական կողմը պատրաստ է պաշտոնական այցով Երևանում հյուրընկալել Գերմանիայի խորհրդարանի նախագահին:

Զրույցի ընթացքում կողմերը նաև քննարկեցին առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունները կանոնակարգելու գործընթացը` հատուկ ուշադրություն դարձնելով դրանում երկու հարևան երկրների խորհրդարանների դերակատարմանը:-0-