ՀՀ նախագահը կարճատև աշխատանքային այցով ժամանել է Կալինինգրադի մարզ

11.11.2009, 10:53
ՀՀ նախագահը կարճատև աշխատանքային այցով ժամանել է Կալինինգրադի մարզ
ՀՀ նախագահը կարճատև աշխատանքային այցով ժամանել է Կալինինգրադի մարզ

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին աշխատանքային այցով ժամանել է Կալինինգրադի մարզ:

Ինչպես երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, Սարգսյանը այցելել է Կալինինգրադ՝ Կալինինգրադի նահանգապետ Գեորգի Բոսսի հրավերով:

Այցի շրջանակներում ծրագրված է նահանգապետի, ինչպես նաև մարզի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ Սերժ Սարգսյանի հանդիպումը:

Բացի այդ Սարգսյանը կմասնակցի Կալինինգրադում Հայկական մշակութային կենտրոնի բացման արարողությանը, ինչպես նաև ծաղիկներ կդնի հայկական խաչքարին:

ՀՀ նախագահը մեկնել է Կալինինգրադի մարզ Հունգարիա կատարած եռօրյա պաշտոնական այցելությունից անմիջապես հետո: Նոյեմբերի 11-ին ՀՀ նախագահը կվերադառնա Երևան:-0-