ՆԱՏՕ-ն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև նորմալ հարաբերությունների հաստատումը
05.11.2009,
20:13
ՆԱՏՕ-ն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև նորմալ հարաբերությունների հաստատումը
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՆԱՏՕ-ն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև նորմալ հարաբերությունների հաստատումը, հինգշաբթի ասաց Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Ռոբերտ Սիմոնսը (Robert Simmons) Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ:
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, Սիմոնսը գոհունակություն է հայտնել հայ-թուրքական հարաբերությունների գործընթացից:
«ՆԱՏՕ-ն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև բնականոն հարաբերությունների հաստատմանն ուղղված քայլերը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
--0--