412.18
4.03
387.5
+16
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ նախագահը կարևոր է համարում Եկեղեցու և պետության հարաբերությունները

19:10
02 Նոյեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կարևոր է համարում Եկեղեցու և պետության հարաբերությունները:

«Եկեղեցի-պետություն հարաբերությունները հատկապես կարևոր են ներկա պատմական փուլում, և պետք է արվի ամեն ինչ, որ այդ հարաբերությունները մշտապես լինեն ներդաշնակ»,- ասել է ՀՀ նախագահը՝ երկուշաբթի ելույթ ունենալով Սբ. Էջմիածնի առաջնորդարանում Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցչական թեմական ժողովի ժամանակ: 

«Խոստովանենք, որ եկեղեցի-պետություն հարաբերությունների կարգավորումը հեշտ խնդիրներից չէ: Եկեղեցին չպետք է միջամտի պետության գործերին, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին: Այս պարզ բանաձևը դժվար է կիրառել կյանքում, որովհետև մեր` հայերիս դեպքում գրեթե անհնար է զատորոշել այն սահմանը, թե որտեղ է ավարտվում մեր հոգևոր մշակույթը և որտեղ է սկսվում աշխարհիկ, մասնավորապես, քաղաքական մշակույթը»,- երկուշաբթի նախագահ Սարգսյանի խոսքերը մեջբերեցին հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունից:

Այս առնչությամբ նախագահը նշել է, որ այսօր «մենք մոտ ենք ոսկե միջինին», և դրա հիմքում նաև Վեհափառ Հայրապետի իմաստուն և սկզբունքային կեցվածքն է:

«Այս ասպարեզում, իհարկե, ժամանակը կանի իր անխուսափելի սրբագրումները, բայց ըստ էության մենք ճիշտ ճանապարհի վրա ենք: Պետական կառույցները պատրաստ են շարունակել և խորացնել այս համագործակցությունը, որ արդեն իսկ տալիս է իր դրական արդյունքները»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Երկրի ղեկավարը ուրախալի է համարել փաստը, որ հետևողականորեն վերանորոգվում և վերաօծվում են խոնարհված եկեղեցիներն ու մատուռները, կառուցվում և օծվում են նորերը:

Նախագահի խոսքով` դա հնարավորություն է ընձեռում նոր հունով տանելու թեմական ու համայնքային հոգևոր կյանքը, ինչը մեր ներքին կյանքի և ինքնակազմակերպման կարևոր բաղադրիչն է:

Հանրապետության ղեկավարն ասել է, որ չնայած կատարված մեծածավալ աշխատանքին՝ բազում անելիքներ դեռևս առջևում են:

«Թե՛ առանձին-առանձին, թե՛ գործակցաբար մեր պետությունը և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաջնորդությամբ և Ամենայն Հայոց Հայրապետի հովվապետությամբ դեռ շատ ու շատ անելիք ունեն, որովհետև կատարելության ձգտումը սահմաններ չի ճանաչում»,- ընդգծել է Սարգսյանը:

Երկրի ղեկավարը հաջողություն է մաղթել ՀԱԵ-ին բոլոր ձեռնարկներում, որոնք ուղղված են հայկական պետության ու հայության հոգևոր կարիքների բավարարմանը: 

Թեմական ներկայացուցչական երրորդ ժողովը՝ նվիրված Ընդհանուր Կանոնադրության մաս կազմող` Թեմական Կանոնադրության ուղենշային փաստաթղթի քննարկմանն ու հաստատմանը, բացվել է շաբաթ օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ բարձր նախագահությամբ Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսի։ Ժողովին մասնակցում են Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունների ներկայացուցիչներ, Հայաստանի և Սփյուռքի հայոց թեմերի առաջնորդներ, վանաբնակ բարձրաստիճան հոգևորականներ, Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամներ և թեմական աշխարահական ներկայացուցիչներ:--0--

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:31
04 Օգոստոսի 2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ
13:59
02 Օգոստոսի 2023
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը իր երկրորդ գրասենյակը բացեց Սյունիքում
Այսօր Կապանում բացվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ գրասենյակը
10:03
01 Օգոստոսի 2023
Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների. ԱՄՆ Պետդեպ
«Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների: Մենք շարունակում ենք խոսել խաղաղության պայմանագրի մասին, նշել են Պետդեպից
16:01
20 Հուլիսի 2023
Գնդակը հայկական կողմում է. Զախարովան` ՀՀ–ում ՀԱՊԿ առաքելության տեղակայման մասին
Գնդակը հայկական կողմում է. Զախարովան մեկնաբանել է ՀՀ–ում ՀԱՊԿ առաքելության տեղակայման հնարավորությունը
15:55
19 Հուլիսի 2023
Սահմանազատման հարցերով հանձնաժողովների չորրորդ հանդիպմանը որևէ քարտեզի մասով որոշում չի կայացվել. Մհեր Գրիգորյան
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել է, որ սահմանազատման հարցերով հանձնաժողովների չորրորդ հանդիպմանը որևէ քարտեզի մասով որոշում չի կայացվել
13:24
18 Հուլիսի 2023
Եվրախորհրդարանը տեղեկատվություն է հրապարակել ԵԽԽՎ պաշտոնյաների մասնակցությամբ Ադրբեջանի կոռուպցիոն սխեմաների մասին
Եվրախորհրդարանը տեղեկատվություն է հրապարակել ԵԽԽՎ պաշտոնյաների մասնակցությամբ Ադրբեջանի կոռուպցիոն սխեմաների մասին
18:04
15 Հուլիսի 2023
Բրյուսելում անցկացվում է Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը (ՎԻԴԵՈ)
Բրյուսելում անցկացվում է Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը. ՎԻԴԵՈ
11:38
13 Հուլիսի 2023
Փաշինյանը հուլիսի 15–ին Բրյուսելում կհանդիպի Ալիևի հետ
Փաշինյանը հուլիսի 15–ին Բրյուսելում կհանդիպի Ալիևի հետ
11:08
13 Հուլիսի 2023
Բլինքենն Ալիևին ասել է, որ անհրաժեշտ է ապահովել ազատ տեղաշարժ Լաչինի միջանցքով
Բլինքենն անդրադարձել է Ալիևի հետ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ զրույցին
13:51
12 Հուլիսի 2023
ՌԴ–ի կողմից ՀՀ–ին պայմանագրով նախատեսված զենք–զինամթերք չտրամադրելու հարցը մնում է օրակարգային հայ-ռուսական հարաբերություններում. ԱԽ քարտուղար
Այս խնդիրները Հայաստանի համար ունեն ստրատեգիական կարևորություն, հայտարարել է Գրիգորյանը
11:10
12 Հուլիսի 2023
Փաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Ղարաբաղի հայության անվտանգության ապահովմանը վերաբերող հարցեր
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ