Հայաստանում պաշտպանության ընթացիկ ծախսերը 2010 թ.-ին կպահպանվեն 2009 թ.-ի մակարդակի վրա. ֆինանսների նախարարություն

30.10.2009, 20:01
Հայաստանում պաշտպանության ընթացիկ ծախսերը 2010 թ.-ին կպահպանվեն 2009 թ.-ի մակարդակի վրա. ֆինանսների նախարարություն
Հայաստանում պաշտպանության ընթացիկ ծախսերը 2010 թ.-ին կպահպանվեն 2009 թ.-ի մակարդակի վրա. ֆինանսների նախարարություն

Չնայած պաշտպանության ծախսերի կրճատմանը՝ Հայաստանում պաշտպանության ոլորտի ընթացիկ ծախսերը 2010 թ.-ին կպահպանվեն 2009 թ.-ի մակարդակի վրա, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը:

«Պաշտպանության նախարարության ծախսերը փաստորեն պահպանված են ՀՆԱ 3,5 տոկոսի չափով, ինչպես և նախորդ երեք տարիներին: Բայց քանի որ կա ՀՆԱ բացարձակ կրճատում, ապա տեղի է ունեցել նաև ծախսերի կրճատում»,- հայտարարեց նա:  

Սաֆարյանը նշեց, որ այդ կրճատումները հիմնականում կվերաբերեն կապիտալ ծախսերին, իսկ ընթացիկ ծախսերը կպահպանվեն անցյալ տարվա մակարդակում:

Խոսելով երկրի պաշտպանունակության համար ծախսերի կրճատման հնարավոր ազդեցության մասին՝ փոխնախարարը հայտարարեց. «չեմ կարծում, որ այդ կրճատումները կանդրադառնան պաշտպանունակության վրա»:

«Կապիտալ ծախսերն այն ծախսերն են, որոնք պետք չէ դիտարկել անընդհատության մեջ, դրանք հիմնականում վերաբերում են շինարարությանը»,- ասաց փոխնախարարը:

Նա հայտնեց նաև, որ 2010 թ.-ին բյուջեի եկամտային մասի ավելացման դեպքում պաշտպանության ծախսերը կարող են մեծանալ: Ընդ որում նա բացառեց, որ պաշտպանության ծախսերը դարձյալ կմեծացվեն այս քննարկումների ընթացքում կամ էլ դեկտեմբերին վերջնական ներկայացումից առաջ:   

ՀՀ համախմբված պետբյուջեի եկամուտները 2010 թ.-ին ծրագրված են 701,7 մլրդ դրամի չափով, ծախսերը՝ 884,7 մլրդ դրամի, իսկ դեֆիցիտը՝ 183 մլրդ դրամի: ՀՀ պետբյուջեի հարկային մուտքերը 2010 թ.-ին 533 մլրդ դրամ կկազմեն:  -0-