Համաշխարհային ջազի լեգենդ Ջորջ Բենսոնը նոյեմբերի 12-ին առաջին անգամ հանդես կգա Երևանում

29.10.2009, 19:25
Համաշխարհային ջազի լեգենդ Ջորջ Բենսոնը նոյեմբերի 12-ին առաջին անգամ հանդես կգա Երևանում
Համաշխարհային ջազի լեգենդ Ջորջ Բենսոնը նոյեմբերի 12-ին առաջին անգամ հանդես կգա Երևանում

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Համաշխարհային ջազի լեգենդ Ջորջ Բենսոնն առաջին անգամ միակ համերգով հանդես կգա Երևանում, համերգը նոյեմբերի 12-ին տեղի կունենա Դեմիրճյանի անվ. մարզահամերգային համալիրում:

Ամերիաբանկի գլխավոր գրասենյակի բացմանը նվիրված համերգը կանցկացվի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո և Մշակույթի նախարարության աջակցությամբ «21-ի հեռանկարներ» 10-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում:

66-ամյա ամերիկացի երաժիշտ Ջորջ Բենսոնը ջազ-կիթառահարի կարիերան սկսել է 21 տարեկանում: Նա ավելի շատ հայտնի է որպես փոփ և R&B ոճի երգիչ, ում փառք են բերել այնպիսի երգեր, ինչպիսիք են «Give Me the Night», «Lady Love Me (One More Time)», «Turn Your Love Around», «Inside Love(So Personal)», «In Your Eyes», «This Masquerade»:

Ջորջ Բենսոնը՝ ջազի պատմության ականավոր կիթառահարներից մեկը, նվագելով սվինի ու փոփ, ջազ-ռոք ու smooth-ջազ, երբեմն նաև ռիթմ-ն-բլյուզ ու փոփ-երաժշտություն, հայտնի է նաև որպես փոփ և ջազ վոկալիստ:

Ընդ որում, նրա կիթառը երբեք երկրորդ պլան չի մղվել՝ պահպանելով վոկալի ու գործիքների հարաբերակցությունը:-0-