410.74
4.03
387.71
+25
Եղանակը Երևանում
Հայ

ՀԿԵ-ի հիմնական խնդիրը Եվրոպա-Կովկաս-Ասիա տրանսպորտային միջանցքներ մտնելն է. գլխավոր տնօրեն

14:36
21 Հոկտեմբերի 2009

Հայ-թուրքական սահմանի բացումը ձևավորում է Հարավկովասյան երկաթուղու (ՀԿԵ) հիմնական խնդիրը՝ մուտք գործել Եվրոպա-Կովկաս-Ասիա տրանսպորտային միջանցքներ, ասաց «ՀԿԵ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Շևքեթ Շայդուլլինը:

Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարները հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից

«Համապատասխան սահմանի բացումն ինձ համար՝ որպես երկաթուղայինի, Եվրոպա-Կովկաս-Ասիա տրանսպորտային միջանցքներ առավելագույն կերպով մուտք գործելն է», - ասաց նա չորեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում:

Այս կապակցությամբ Շայդուլլինը պարզաբանեց, որ դա ոչ միայն կնպաստի Հայաստանի ներսում կամ ԱՊՀ-ի տարածքում ՀԿԵ-ի դիրքերին, այլև կապահովի լոգիստական շղթաների ձևավորմանը՝ Հայաստանի միջոցով տարանցում իրականացնելու նպատակով:

«Հայաստանի համար միջազգային տրանսպորտային բաղկացուցիչներում տարանցիկ օղակի համար պայքարը պետք է դառնա ինչպես պետության, այնպես էլ ՀԿԵ-ի գործունեության կարևոր օղակը», - ընդգծեց նա:

ՀԿԵ-ի ղեկավարը նաև ասաց, որ այսօր մշակվում է ՀԿԵ-ի մասնակցությամբ միջազգային լոգիստական կենտրոնի ձևավորման հարցը:

«Գլխավորը Հայաստանի և ինձ համար Եվրոպա-Կովկաս-Ասիա միջանցք ճիշտ մուտք գործելն է: Մենք ունենք ամեն ինչ, որպեսզի հետագայում տարանցման հաշվին կարողանանք նվազեցնել ներքին սակագնային բաղկացուցիչը», - ավելացրեց Շայդուլլինը:

Հայ-թուրքական սահմանը փակ է 1993 թ.-ից՝ պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, երկու երկրների միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները։

Թուրքիան մի շարք նախապայմաններ է առաջ քաշում՝ երկկողմ հարաբերությունների հաստատման համար, մասնավորապես, Հայաստանի կողմից Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելը, Հայաստանի կողմից Թուրքիայի սահմանների ճանաչումը։

Հարավկովկասյան երկաթուղիները (ՀԿԵ) «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի հարյուրտոկոսանոց դուստր ընկերությունն է, որը ստեղծվել է հատուկ Հայկական երկաթուղիները կառավարելու համար։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:05
26 Սեպտեմբերի 2023
Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը (ՎԻԴԵՈ)
Կովկասի ինստիտուտի տնօրեն , քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը. ՎԻԴԵՈ
23:27
25 Սեպտեմբերի 2023
Բայդենը նամակ է հղել Փաշինյանին
ԱՄՆ նախագահը նամակ է հղել Փաշինյանին
10:31
04 Օգոստոսի 2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ
13:59
02 Օգոստոսի 2023
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը իր երկրորդ գրասենյակը բացեց Սյունիքում
Այսօր Կապանում բացվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ գրասենյակը
10:03
01 Օգոստոսի 2023
Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների. ԱՄՆ Պետդեպ
«Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների: Մենք շարունակում ենք խոսել խաղաղության պայմանագրի մասին, նշել են Պետդեպից
16:01
20 Հուլիսի 2023
Գնդակը հայկական կողմում է. Զախարովան` ՀՀ–ում ՀԱՊԿ առաքելության տեղակայման մասին
Գնդակը հայկական կողմում է. Զախարովան մեկնաբանել է ՀՀ–ում ՀԱՊԿ առաքելության տեղակայման հնարավորությունը
15:55
19 Հուլիսի 2023
Սահմանազատման հարցերով հանձնաժողովների չորրորդ հանդիպմանը որևէ քարտեզի մասով որոշում չի կայացվել. Մհեր Գրիգորյան
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել է, որ սահմանազատման հարցերով հանձնաժողովների չորրորդ հանդիպմանը որևէ քարտեզի մասով որոշում չի կայացվել
13:24
18 Հուլիսի 2023
Եվրախորհրդարանը տեղեկատվություն է հրապարակել ԵԽԽՎ պաշտոնյաների մասնակցությամբ Ադրբեջանի կոռուպցիոն սխեմաների մասին
Եվրախորհրդարանը տեղեկատվություն է հրապարակել ԵԽԽՎ պաշտոնյաների մասնակցությամբ Ադրբեջանի կոռուպցիոն սխեմաների մասին
18:04
15 Հուլիսի 2023
Բրյուսելում անցկացվում է Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը (ՎԻԴԵՈ)
Բրյուսելում անցկացվում է Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը. ՎԻԴԵՈ
11:38
13 Հուլիսի 2023
Փաշինյանը հուլիսի 15–ին Բրյուսելում կհանդիպի Ալիևի հետ
Փաշինյանը հուլիսի 15–ին Բրյուսելում կհանդիպի Ալիևի հետ
11:08
13 Հուլիսի 2023
Բլինքենն Ալիևին ասել է, որ անհրաժեշտ է ապահովել ազատ տեղաշարժ Լաչինի միջանցքով
Բլինքենն անդրադարձել է Ալիևի հետ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ զրույցին