Քննարկում՝ բազմադեղորայքակայուն տուբերկուլյոզի կանխարգելման ծրագրի շուրջ

21.10.2009, 10:46
Քննարկում՝ բազմադեղորայքակայուն տուբերկուլյոզի կանխարգելման ծրագրի շուրջ
Քննարկում՝ բազմադեղորայքակայուն տուբերկուլյոզի կանխարգելման ծրագրի շուրջ

ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը երեքշաբթի հանդիպել է «Բժիշկներ առանց սահմանի - Ֆրանսիա» (MSF-France) կազմակերպության հայաստանյան առաքելության ղեկավար Ստոբդան Կալոնիի հետ, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:

«Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, մասնավորապես՝ բազմադեղորայքակայուն տուբերկուլյոզի (ԲԴԿ) զարգացումները Հայաստանում, «Բժիշկներ առանց սահմանի» կազմակերպության հնարավոր աջակցությունն` ուղղված ԲԴԿ տուբերկուլյոզի տարածման կանխարգելմանը», - ասվում է տեղեկատվության մեջ:

Զրույցի ընթացքում ամփոփվել են ծրագրով նախատեսված և մինչ այժմ կատարած աշխատանքները, ներկայացվել է ծրագրի հետագա ռազմավարությունը:

Մասնավորապես քննարկվել են Աբովյան քաղաքում հանրապետական հակատուբերկուլյոզային դիսպանսերի ԲԴԿ տուբերկուլյոզի բաժանմունքի վարիչի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթի հայտարարմանը, պալիատիվ բուժման և խնամքի բաժանմունքի ստեղծման անհրաժեշտությանը, մարզերի ընդգրկմամբ ծրագրի հետագա զարգացմանն առնչվող հարցեր:

ՀՀ առողջապահության նախարարն իր պատրաստակամությունն է հայտնել նշված հարցադրումների լուծման հարցում:-0-