Հայաստանի մաքսային ծառայության ինը աշխատակիցներ են հեռացվել մեկ տարվա ընթացքում` ծառայողական դիրքի չարաշահման պատճառով, լրագրողներին ասաց Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արտակ Շաբոյանը։
Ըստ նրա` մաքսային ոլորտում անցկացվող հակակոռուպցիոն միջոցառումները որոշ դրական արդյունքներ են տալիս։
Նա նշեց, որ ծառայողական դիրքի չարաշահման դեպքերի բացահայտման նպատակով 2008 թվականի օգոստոսից առ այսօր ծառայողական հետաքննությունների արդյունքում համակարգի 46 աշխատակից ենթարկվել է պատասխանատվության, նրանցից տասն ազատվել են համակարգից, տասը ստացել են խիստ նկատողություն, 25-ը՝ նկատողություն։
«Կոմիտեի ղեկավարությունը խիստ և հետևողականորեն հետևում է մաքսավորների վարքի կանոնների կատարմանը, որոնք փակցված են բոլոր մաքսակետերում, որպեսզի իրենց աշխատաոճում նրանք շարժվեն այդ կանոններով, խուսափեն ծառայողական դիրքի չարաշահումից, այլապես կենթարկվեն պատասխանատվության»,- ասաց Շաբոյանը։ -0-