429.48
4.37
402.51
+1
Եղանակը Երևանում
Հայ

Դաշնակցությունը հանրահավաք է անցկացնում, թեպետ քաղաքապետարանն արգելել էր այն

18:59
16 Հոկտեմբերի 2009

Շառլ Ազնավուրի հրապարակում հանրահավաք է անցկացնում ՀՅԴ-ն, չնայած քաղաքապետարանը նախապես արգելել էր դրա անցկացումը:

Ինչպես հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը, ըստ կազմակերպիչների 6-7 հազար մարդ տեղավորող հրապարակն արդեն ամբողջովին լի է մարդկանցով:

Ցուցարարները հավաքվել են «Ոչ մի զիջում Թուրքիային, «Ոչ թուրքական նախապայմաններին», «Արցախն ինքնորոշված է. հարգել փաստը» պաստառներով:

ՀՅԴ առաջնորդներից բացի, հրապարակում են նաև «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Արմեն Մարտիրոսյանը, Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը, «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, Ռամկավար-Ազատական կուսակցության առաջնորդ Հարություն Առաքելյանը:

Հայ Հեղափոխական դաշնակցությունը հայկական ամենահին կուսակցություններից է՝ հիմնադրված 1890թ.-ին: Կուսակցությունը Սոցինտերնի անդամ է: ՀՅԴ հայկական ներկայացուցչությունը 7 հազար անդամ ունի: Կուսակցությունը 10 տարածաշրջանային մասնաճյուղ և բաժանմունք ունի, ՀՀ խորհրդարանում ՀՅԴ-ն ներկայացված է խմբակցությամբ՝ թվով 16 պատգամավորական մանդատով: ՀՅԴ արտասահմանյան ներկայացուցչությունները շուրջ 25 հազար անդամ ունեն:

ՀՅԴ-ն Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում ՀՀ իշխանությունների քայլերի հետ համաձայն չլինելու պատճառով, 2009 թ.-ի ապրիլի 27-ին իշխող քաղաքական կոալիցիայից դուրս գալուց հետո, հրաժարվեց երեք նախարարական պաշտոնից: 

Դաշնակցությունը դեմ է հայ-թուրքական ստորագրված արձանագրություններին: Կուսակցությունը սեպտեմբերի 12-ից բողոքի ակցիաներ էր անցկացնում, այդ թվում նաև՝ հացադուլ և ստորագրահավաք, ինչպես նաև նախաձեռնել էր 12 կուսակցության կողմից արձանագրությունները չստորագրելու պահանջով հայտարարության ստորագրումը:

Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։

Երկու երկրների միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:44
08 Նոյեմբերի 2023
Խաղաղության պայմանագրի կնքումից հետո Ադրբեջանի տարածքով եմ իրատեսական համարում հիմնական բեռնափոխադրումները․ ՔՊ–ական պատգամավոր
ՔՊ–ական պատգամավորը հայտարարել է, որ Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումներն ավելի կարճ են, ռիսկերով ավելի քիչ
14:03
08 Նոյեմբերի 2023
Հայ–ադրբեջանական կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ Արևմուտքի երկրները դադարեն միջամտել․ Պատրուշև
ՌԴ–ից հայտնել են, որ հայ–ադրբեջանական կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ Արևմուտքի երկրները դադարեն միջամտել
11:56
08 Նոյեմբերի 2023
Որոշ երկրներ փորձում են խաթարել օրինական իշխանությունն ԱՊՀ երկրներում․ Պուտին
Պուտինը հայտարարել է, որ որոշ երկրների գործողություններն ուղղակիորեն ուղղված են ԱՊՀ երկրներում լեգիտիմ իշխանությունը, հասարակական կայունությունը և ավանդական արժեքները խաթարելուն
09:49
08 Նոյեմբերի 2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղությունն առաջնահերթություն է մնում. ԱՄՆ պետքարտուղարություն
Բացի այն ամենից, ինչ կատարվում է միջազգային հարթակում, այս երկու երկրների միջև խաղաղությունը մեզ համար, պետքարտուղար Բլինքենի համար շարունակում է առաջնահերթություն մնալ, նշել են Պետքարտուղարությունից
12:11
07 Նոյեմբերի 2023
Արմեն Գրիգորյանը չի մասնակցի ԱՊՀ պետությունների ԱԽ քարտուղարների հերթական հանդիպմանը
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մասնակցի նոյեմբերի 8-ին Մոսկվայում կայանալիք ԱՊՀ)մասնակից պետությունների անվտանգության խորհրդի քարտուղարների հերթական հանդիպմանը
14:55
03 Նոյեմբերի 2023
Հայ–թուրքական սահմանի բացումը կարող է դրական լինել տնտեսության համար, բայց անորոշության աստիճանը չափազանց մեծ է ․ ՀՀ նախկին փոխվարչապետ
Խոսելով ռիսկերի մասին՝ Գաբրիելյանը նշեց, որ Թուրքիայի հետ պայմանագրի պարագայում հարցը հետևյալն է․ «Մենք շարունակու՞մ ենք մնալ ԵԱՏՄ անդամ, թե՞ ոչ»
16:08
02 Նոյեմբերի 2023
Կոպենհագենի ձևաչափին մասնակցությունը պաշտոնական Երևանի ցուցադրական հակառուսական ժեստ է. Զախարովա
Զախարովան հայտարարել է, որ Կոպենհագենի ձևաչափով հանդիպմանը Հայաստանի մասնակցությունը պաշտոնական Երևանի կողմից ցուցադրական հակառուսական ժեստ է
10:11
02 Նոյեմբերի 2023
Հայաստան կժամանի Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը
Հայաստան կժամանի Գերմանիայի ԱԳ նախարարը
19:13
26 Հոկտեմբերի 2023
Հայաստանը հստակ դիրքորոշում չունի Մեղրու ճանապարհի վերաբերյալ. ՌԴ փոխվարչապետ
Գնահատվում էր, որ Հայաստանի տարածքով երկաթուղին կլինի 42 կմ, իսկ Իրանի տարածքով, որքանով ինձ հայտնի է, երկաթուղին մոտ 50 կմ է: Ահա և ամբողջ տարբերությունը, ասել է Օվերչուկը
13:44
26 Հոկտեմբերի 2023
Փաշինյանը ներկայացրել է խաղաղության երկու կարևոր սկզբունքները, որոնց շուրջ համաձայնություն է ձեռք բերվել Ադրբեջանի հետ
Փաշինյանը ներկայացրել է խաղաղության երկու կարևոր սկզբունքները, որոնց շուրջ համաձայնություն է ձեռք բերվել Ադրբեջանի հետ
23:09
25 Հոկտեմբերի 2023
Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայության առավելություններ չենք տեսել․ Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայության առավելություններ չեն տեսել
18:18
25 Հոկտեմբերի 2023
Ադրբեջանի դեմ հնարավոր պատժամիջոցների հարցն այժմ դրված է սեղանին․ Կանադայի արտգործնախարար
Կանադայի ԱԳ նախարարն այսօր Երևանում հայտարարել է, որ Ադրբեջանի դեմ հնարավոր պատժամիջոցների հարցն այժմ դրված է սեղանին