Մի խումբ հայ ուսանողներ Հայաստանի ԱԳՆ շենքի առջև բողոքում են հայ-թուրքական արձանագրությունների դեմ

15.10.2009, 17:34
Մի խումբ հայ ուսանողներ Հայաստանի ԱԳՆ շենքի առջև բողոքում են հայ-թուրքական արձանագրությունների դեմ

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի նոր-պահպանողական ազգային շարժման երիտասարդական թևի ներկայացուցիչները Հայաստանի ԱԳՆ շենքի առջև բողոքի ակցիա են անցկացնում հայ-թուրքական արձանագրությունների դեմ։

Ակցիայի շրջանակներում մոտ տասը երիտասարդ Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի անունով բաց նամակ և թղթե շերեփ են ուղարկել՝ որպես միջազգային ասպարեզում հայկական դիվանագիտության ձախողման խորհրդանիշ։

«Թղթե շերեփ» արտահայտությունն առաջացել է 1878 թվականին, երբ հայերի հոգևոր առաջնորդ Խրիմյան Հայրիկը Բեռլինի կոնգրեսից հետո, որին քննարկվում էր Հայկական հարցը, բացատրելով, թե ինչու իրենց պահանջները չեն բավարարվել, ասաց, որ «գերտերությունները միջազգային հարաբերությունների կաթսայից օգտվում էին երկաթյան շերեփներով, իսկ մեր շերեփը թղթից էր»։

«Մենք կազմակերպել ենք այս ակցիան ի նշան մեր անհամաձայնության ստորագրված հայ-թուրքական արձանագրություններին։ Մեր նամակում մենք քննադատում ենք արտաքին գործերի նախարարին մեր ազգային շահերին դավաճանելու համար»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Հայաստանի շարժման երիտասարդական թևի ղեկավար Հովիկ Մուրադյանը։

Տեղում ներկա գտնվող իրավապահ մարմինների ներկայացուցիչները չեն խոչընդոտել ակցիայի անցկացմանը։

Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարները հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»:

Երկու երկրների միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։-0-