Հայ-թուրքական դիվանագիտությունը կապված չէ Ղարաբաղյան հիմնահարցի և Ցեղասպանության հարցի հետ. վարչապետ

13.10.2009, 16:38
Հայ-թուրքական դիվանագիտությունը կապված չէ Ղարաբաղյան հիմնահարցի և Ցեղասպանության հարցի հետ. վարչապետ
Հայ-թուրքական դիվանագիտությունը կապված չէ Ղարաբաղյան հիմնահարցի և Ցեղասպանության հարցի հետ. վարչապետ
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայ-թուրքական նոր դիվանագիտությունը կապված չէ Ղարաբաղյան հիմնահարցի և Ցեղասպանության հարցի հետ, ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Ավելին, ՄԽ-ն հայտարարել է, որ սրանք փոխկապակցված հարցեր չեն»,- ասաց Սարգսյանը ՌԻԱ Նովոստիի և Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի «Անվտանգությունը Հարավային Կովկասում. Տարածաշրջանի ժողովուրդների շահերի իրացումը» թեմայով համատեղ համաժողովի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ:

Այս առնչությամբ Սարգսյանն օրինակ է բերել, որ չնայած այն բանին, որ Բելգիայի խորհրդարանը դեռ 1997թ.-ին ընդունել է Հայոց Ցեղասպանության ճանաչման մասին ակտը, ԵՄ-ի և Բելգիայի պաշտոնական դիրքորոշումը սահմանափակվում է նրանց այն շահագրգռվածությամբ, որ Հայաստանի և Թուրքիայի միջև փոխհարաբերությունները հաստատվեն առանց նախապայմանների:

«Մեզ այժմ կշտամբում են, որ եթե ՀՀ կառավարությունը գնում է Թուրքիայի հետ կապերի հաստատման, ապա դա կարող է խփել Ցեղասպանության ճանաչման գործընթացին Թուրքիայի կողմից, բայց նման օրինակները խոսում են այն մասին, որ իրականում դա այդպես չէ»,- ասաց նա:

Հայկական պետության ղեկավարը նշեց նաև, որ Հայաստանը Ղարաբաղի հարցը Թուրքիայի հետ հարաբերությունները լավացնելու հետ չի կապում:

«Չնայած Թուրքիայի վրա շատ լուրջ ճնշում է գործադրվում Ադրբեջանի կողմից, որովհետև Ադրբեջանը կտրականապես դեմ է, որ դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն և սահմանը բացվի»,- հավելեց նա:

Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:

Երկու երկրների միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ:--0—