Հայկական «Միկան» Եվրոպայի ակումբային Գավաթի խաղերում կիսում է 1-6-րդ տեղերը

07.10.2009, 19:23
Հայկական «Միկան» Եվրոպայի ակումբային Գավաթի խաղերում կիսում է 1-6-րդ տեղերը
Հայկական «Միկան» Եվրոպայի ակումբային Գավաթի խաղերում կիսում է 1-6-րդ տեղերը

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի տղամարդկանց «Միկա» թիմը, հաղթանակ տանելով ուկրաինական թիմի նկատմամբ` 3,5:2,5 հաշվով, 6 լրացուցիչ գործակիցներով զբաղեցրել է մրցաշարային աղյուսակի 1-6-րդ տեղերը Մակեդոնիայի Օգրիդ քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի ակումբային գավաթի մրցաշարում:

Ինչպես ասվում է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքում տեղակայված հաղորդագրության մեջ, տղամարդկանց մրցաշարի առաջատարն է Բադեն-Բադենի թիմը, որի հետ Հայաստանի չեմպիոնը ուժերը կփորձի հաջորդ՝ չորրորդ տուրում:

Հայաստանի կանանց «Միկա» թիմը պարտություն է կրել Լեհաստանի թիմից` 1,5:2,5 հաշվով, և ներկայումս զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի վերջին` 11-րդ հորիզոնականը: Ներկայումս կանանց մրցաշարի առաջատարն է Վրաստանի թիմը:

Մրցաշարին մասնակցում է 54 տղամարդկանց և 11 կանանց թիմ։ -0-