2009թ.-ի հունվար-օգոստոս ժամանակահատվածում Հայաստանում 214 մարդ ՃՏՊ-ի զոհ է դարձել
30.09.2009,
18:52
2009թ.-ի հունվար-օգոստոս ժամանակահատվածում Հայաստանում 214 մարդ ՃՏՊ-ի զոհ է դարձել
2009թ. հունվար-օգոստոսին ճանապարհատրանսպորտային պատահարների(ՃՏՊ) հետևանքով զոհվել է 214 մարդ, ինչը 13% պակաս է 2008թ.-ի հունվար-հուլիս ժամանակահատվածի ցուցանիշից։
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, հաշվետու ժամանակահատվածում ՃՏՊ-ների հետևանքով վնասվածքներ է ստացել 1736 մարդ:
Վիճակագրական տվյալների համաձայն, 2009թ. հունվար-օգոստոսին Հայաստանում գրանցել է 1229 ՃՏՊ, ինչը 10,3 տոկոսով պակաս է 2008թ.-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից: -0-