Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը Հայաստանում քաղաքացիական պատերազմի չի հանգեցնի. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը Հայաստանում քաղաքացիական պատերազմի չի հանգեցնի, կարծում է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Չեմ կարծում, որ հայ-թուրքական հարաբերությունների հաստատման արձանագրությունների ստորագրումից հետո բողոքների ալիքը Հայաստանում կաճի քաղաքացիական պատերազմի: Դա գործնականում հնարավոր չէ, քանի որ դրա համար չկան նախադրյալներ և ռեսուրսներ»,- հայտարարեց Իսկանդարյանը երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ:
«Դժվար է պատկերացնել անգամ տեսականորեն, որ 10 օրում Հայաստանում ինչ-որ բան տեղի կունենա այդ արձանագրությունների ստորագրման դեմ բողոքի ալիքի ուժեղացման առումով, առավել ևս դժվար է պատկերացնել Հայաստանում քաղաքացիական պատերազմի սկզբի հետ կապված իրավիճակ»,- ընդգծեց Իսկանդարյանը: --0--