Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալներին շնորհվել է գեներալ-լեյտենանտի կոչում

18.09.2009, 18:28
Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալներին շնորհվել է գեներալ-լեյտենանտի կոչում

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Հայկազ Բաղմանյանին և Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Արշալույս Փայտյանին գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում շնորհելու մասին, հաղորդում է երկրի ղեկավարի մամուլի ծառայությունը։

Գեներալ-մայորի զինվորական կոչում է շնորհվել ՀՀ պաշտպանության նախարարության 1-ին բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Պողոս  Պողոսյանին և Զինված ուժերի Գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ-գլխավոր շտաբի պետի տեղակալ, գնդապետ Արշակ Կարապետյանին:-0-