Սեպտեմբերին Հայաստանում տեղի է ունեցել 59 ՃՏՊ, որոնց զոհ է դարձել հինգ մարդ, 70-ը՝ վիրավորվել

15.09.2009, 16:13
Սեպտեմբերին Հայաստանում տեղի է ունեցել 59 ՃՏՊ, որոնց զոհ է դարձել հինգ մարդ, 70-ը՝ վիրավորվել
Սեպտեմբերին Հայաստանում տեղի է ունեցել 59 ՃՏՊ, որոնց զոհ է դարձել հինգ մարդ, 70-ը՝ վիրավորվել

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Սեպտեմբերին Հայաստանում տեղի է ունեցել 59 ՃՏՊ, որոնց զոհ է դարձել հինգ մարդ, 70-ը՝ վիրավորվել, լրագրողներին հայտնեց Հայաստանի Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, գնդապետ Նորիկ Սարգսյանը։

«Ես պետք է բոլորիս ուրախացնեմ նրանով, որ «Ուշադրություն, երեխաներ են» միջոցառումների շրջանակներում այս տարվա սեպտեմբերին դասերի ժամերին (9:00-17:00 տեղական ժամանակով) ՃՏՊ-ի որևէ լուրջ դեպք մեզ մոտ չի արձանագրվել։ Նկատվել են որոշակի խախտումներ կանոնները չպահպանելու՝ ամրագոտիներ չկապելու հետ կապված»,- ասաց Սարգսյանը։

Այս կապակցությամբ նա հայտնեց, որ նախորդ ամսվա համեմատ զոհերի թիվը կրճատվել է 7 մարդով, իսկ վիրավորների թիվը՝ 19 մարդով։

Նրա խոսքերով՝ ամրագոտիներ կապելը պարտադիր է բոլորի համար, և ինչպես ցույց է տալիս պրակտիկան, զոհերի և պատահարների թիվն այսքան կարճ ժամանակահատվածում նվազել է 30-40 տոկոսով։

Միաժամանակ նա նշեց, որ ամրագոտիները կապելու՝ օրենքի պահանջի պարտադիր բնույթը կշարունակվի՝ հանուն բոլոր քաղաքացիների անվտանգության։

«Այս առումով ես պետք է փաստեմ, որ Հայաստանում սկսել են գիտակցել այդ գործընթացի կարևորությունը, և այժմ մեր քաղաքացիների ավելի քան 95 տոկոսը պարտադիր կապում է ամրագոտիները»,- ընդգծեց Սարգսյանը։

ՃՊԾ պետը նշեց, որ ներկայումս «Ուշադրություն, երեխաներ են» միջոցառումների շրջանակներում Երևան քաղաքի դպրոցների և ինստիտուտների մերձակա ճանապարհներին ճանապարհապարեկային տեսուչները հետևում են սովորողների և ուսանեղների անվտանգ երթևեկությանը։

Միաժամանակ Սարգսյանը տեղեկացրեց, որ նախորդ տարվա համեմատ ՃՏՊ-ների թիվը Հայաստանում նվազել է մինչև 153, զոհերի թիվը կազմել է 46, իսկ վիրավորներինը՝ 219։

«Հայաստանի ճանապարհապարեկային ծառայությունն ունի թեժ գիծ, որով քաղաքացիները կարող են դիմել ցանկացած ժամի՝ 1-77 հեռախոսահամարով»,- ասաց ՃՊԾ պետը։ -0-