ՀՀ սփյուռքի նախարարը «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրենին կհանձնի շնորհակալագիր ՝«Արի տուն» ծրագրին աջակցելու համար
«ԱրմենՏել» հայկական հեռահաղորդակցական ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոյին շաբաթ օրը կհանձնվի ՀՀ սփյուռքի նախարարության շնորհակալագիրը, շաբաթ օրը հաղորդում է ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և տեղեկատվության վարչությունը:
««ԱրմենՏել» ընկերությունն «Արի տուն» ծրագրի հովանավորն է: Ընկերությունը մշտապես իր աջակցություն է ցուցաբերել ծրագրին, մասնավորոպես, նրա անմիջական օժանդակությամբ իրականացվել է «Արի տուն» ծրագրի առաջին երեք փուլերի հրաժեշտի միջոցառումները, ինչպես նաև ծրագրի բոլոր մասնակիցներին տրամադրել է հեռախոսային քարտեր` միմյանց միջև անվճար կապ հաստատելու համար», - ասվում է մամուլի հաղորդագրության մեջ:
Այս կապակցությամբ «Արի տուն» ծրագրի 4-րդ փուլի մասնակիցները ճանաչողական այցով կլինեն «ԱրմենՏել» ՓԲԸ հաճախորդների սպասարկման ծառայությունում: Միջոցառման ժամանակ «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրենին և ողջ աշխատակազմին կհանձնվի շնորհակալագիր:
«Արի տուն» ծրագիրը նախատեսում է տարբեր երկրներում ստեղծել երիտասարդական խմբեր, որոնց մասնակիցները կարող են այցելել Հայաստան և բնակվել հայկական ընտանիքներում:
Ծրագրին կարող են մասնակցել սփյուռքահայության 14-25 տարեկան ներկայացուցիչներ։ Ծրագիրն ուղղված է երիտասարդության այցելությունների աշխուժացմանը դեպի Հայաստան, որտեղ նրանք կապրեն հայկական ընտանիքներում, կկարողանան գտնել իրենց ընկերներին և հարազատներին, ծանոթանալ Հայաստանի տեսարժան վայրերին, ավանդույթներին և կենցաղին։
Կառավարության կողմից հաստատված ծրագրի համաձայն՝ 2009 թ.-ին «Արի տուն» ծրագրի իրականացման նպատակով պետբյուջեից հատկացվել է ավելի քան 68 հազար ԱՄՆ դոլար (25 միլիոն դրամ):
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն «ՎիմպելԿոմ» (ապրանքանիշը՝ Beeline) ընկերության դուստր ձեռնարկությունն է, 2007 թ.-ի ապրիլից «ԱրմենՏելի» բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը: «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված և շարժական կապի ծառայություններ:-0-