429.48
4.37
402.51
+9
Եղանակը Երևանում
Հայ

Հայ ազգային կոնգրեսը սեպտեմբերի 18-ին հայ-թուրքական հարաբերություններին նվիրված հանրահավաք կանցկացնի Երևանում

17:31
11 Սեպտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայ ազգային կոնգրեսը սեպտեմբերի 18-ին հայ-թուրքական հարաբերություններին նվիրված հանրահավաք կանցկացնի Երևանում, ուրբաթ լրագրողներին հայտնեց Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյանը։

Նրա խոսքերով՝ հանրահավաքին կներկայացվեն Կոնգրեսի մոտեցումները հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման բանակցությունների ներկա գործընթացի վերաբերյալ, ինչպես նաև կներկյացվեն այն սպառնալիքները, որոնք պարունակում են Շվեյցարիայի միջնորդությամբ մշակված արձանագրությունները։

«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը բխում է Հայաստանի շահերից, սակայն Թուրքիան ձևական քայլեր է իրականացնում, որոնք ուղղված չեն հարաբերությունների բարելավմանը և սահմանի բացմանը»,- ասաց Զուրաբյանը։

Ըստ նրա՝ հանրահավաքի ընթացքում կքննարկվեն հայ-թուրքական թեմատիկակին վերաբերող բոլոր հարցերը, ինչպես նաև վտանգավոր գործընթացների կանխման ձևերը։

Օգոստոսի 31-ին Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարությունները, ինչպես նաև Շվեյցարիայի արտաքին գործերի դեպարտամենտը հայտարարեցին, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել քաղաքական խորհրդատվություններ սկսել բանակցությունների ընթացքում շվեյցարական միջնորդությամբ նախնական ստորագրած երկու արձանագրությունների` «Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրության» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրության» շուրջ»: Ներքաղաքական խորհրդատվությունները կավարտվեն վեց շաբաթվա ընթացքում, ինչից հետո երկու արձանագրություն կստորագրվի և կներկայացվի համապատասխան խորհրդարաններին վավերացման համար:

Ներկայումս Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։

Երկու եկրների միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։

Հարաբերություններում առաջին տեղաշարժերը նկատվեցին 2008թ.-ի սեպտեմբերի 6-ին, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով առաջին անգամ այցելեց Երևան՝ 2010թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը դիտելու նպատակով։  Հանդիպման ավարտից հետո Թուրքիայի նախագահը հրավիրել է իր հայ գործընկերոջ Թուրքիա ներկա գտնվելու 2009 թ.- հոկտեմբերի 14-ին կայանալիք երկու երկրների ֆուտբոլի հավաքականների պատասխան խաղին:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:44
08 Նոյեմբերի 2023
Խաղաղության պայմանագրի կնքումից հետո Ադրբեջանի տարածքով եմ իրատեսական համարում հիմնական բեռնափոխադրումները․ ՔՊ–ական պատգամավոր
ՔՊ–ական պատգամավորը հայտարարել է, որ Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումներն ավելի կարճ են, ռիսկերով ավելի քիչ
14:03
08 Նոյեմբերի 2023
Հայ–ադրբեջանական կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ Արևմուտքի երկրները դադարեն միջամտել․ Պատրուշև
ՌԴ–ից հայտնել են, որ հայ–ադրբեջանական կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ Արևմուտքի երկրները դադարեն միջամտել
11:56
08 Նոյեմբերի 2023
Որոշ երկրներ փորձում են խաթարել օրինական իշխանությունն ԱՊՀ երկրներում․ Պուտին
Պուտինը հայտարարել է, որ որոշ երկրների գործողություններն ուղղակիորեն ուղղված են ԱՊՀ երկրներում լեգիտիմ իշխանությունը, հասարակական կայունությունը և ավանդական արժեքները խաթարելուն
09:49
08 Նոյեմբերի 2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղությունն առաջնահերթություն է մնում. ԱՄՆ պետքարտուղարություն
Բացի այն ամենից, ինչ կատարվում է միջազգային հարթակում, այս երկու երկրների միջև խաղաղությունը մեզ համար, պետքարտուղար Բլինքենի համար շարունակում է առաջնահերթություն մնալ, նշել են Պետքարտուղարությունից
12:11
07 Նոյեմբերի 2023
Արմեն Գրիգորյանը չի մասնակցի ԱՊՀ պետությունների ԱԽ քարտուղարների հերթական հանդիպմանը
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մասնակցի նոյեմբերի 8-ին Մոսկվայում կայանալիք ԱՊՀ)մասնակից պետությունների անվտանգության խորհրդի քարտուղարների հերթական հանդիպմանը
14:55
03 Նոյեմբերի 2023
Հայ–թուրքական սահմանի բացումը կարող է դրական լինել տնտեսության համար, բայց անորոշության աստիճանը չափազանց մեծ է ․ ՀՀ նախկին փոխվարչապետ
Խոսելով ռիսկերի մասին՝ Գաբրիելյանը նշեց, որ Թուրքիայի հետ պայմանագրի պարագայում հարցը հետևյալն է․ «Մենք շարունակու՞մ ենք մնալ ԵԱՏՄ անդամ, թե՞ ոչ»
16:08
02 Նոյեմբերի 2023
Կոպենհագենի ձևաչափին մասնակցությունը պաշտոնական Երևանի ցուցադրական հակառուսական ժեստ է. Զախարովա
Զախարովան հայտարարել է, որ Կոպենհագենի ձևաչափով հանդիպմանը Հայաստանի մասնակցությունը պաշտոնական Երևանի կողմից ցուցադրական հակառուսական ժեստ է
10:11
02 Նոյեմբերի 2023
Հայաստան կժամանի Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը
Հայաստան կժամանի Գերմանիայի ԱԳ նախարարը
19:13
26 Հոկտեմբերի 2023
Հայաստանը հստակ դիրքորոշում չունի Մեղրու ճանապարհի վերաբերյալ. ՌԴ փոխվարչապետ
Գնահատվում էր, որ Հայաստանի տարածքով երկաթուղին կլինի 42 կմ, իսկ Իրանի տարածքով, որքանով ինձ հայտնի է, երկաթուղին մոտ 50 կմ է: Ահա և ամբողջ տարբերությունը, ասել է Օվերչուկը
13:44
26 Հոկտեմբերի 2023
Փաշինյանը ներկայացրել է խաղաղության երկու կարևոր սկզբունքները, որոնց շուրջ համաձայնություն է ձեռք բերվել Ադրբեջանի հետ
Փաշինյանը ներկայացրել է խաղաղության երկու կարևոր սկզբունքները, որոնց շուրջ համաձայնություն է ձեռք բերվել Ադրբեջանի հետ
23:09
25 Հոկտեմբերի 2023
Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայության առավելություններ չենք տեսել․ Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայության առավելություններ չեն տեսել
18:18
25 Հոկտեմբերի 2023
Ադրբեջանի դեմ հնարավոր պատժամիջոցների հարցն այժմ դրված է սեղանին․ Կանադայի արտգործնախարար
Կանադայի ԱԳ նախարարն այսօր Երևանում հայտարարել է, որ Ադրբեջանի դեմ հնարավոր պատժամիջոցների հարցն այժմ դրված է սեղանին