424.82
4.76
387.47
+9
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի պաշտպանության նախարարության ազգային ռազմավարական ուսումնասիրությունների ինստիտուտը կվերափոխվի համալսարանի

17:27
09 Սեպտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի պաշտպանության նախարարության ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը (ԱՌՀԻ) կվերափոխվի Պաշտպանության ազգային համալսարանի, տեղեկացրեց ԱՌՀԻ պետ, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը։

Այդ մասին ինստիտուտի պետն ասաց ամերիկացի փորձագետների՝ ԱՄՆ Ազգային պաշտպանական համալսարանի Մերձավոր Արևելք-Կենտրոնական Ասիա Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ներկայացուցիչների, Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մայքլ Լեմոնի, դոկտոր Ռոջեր Կանգասի, գնդապետ, պրոֆեսոր Էնն Մոյսանի և Հայաստանում ԱՄՆ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Ռոբերտ Վեբսթերի հետ հանդիպման ժամանակ։

«Ինստիտուտը՝ որպես տարածաշրջանի մտավոր քաղաքական-անվտանգային կենտրոններից մեկը, ակտիվ գործունեություն է ծավալել Պաշտպանական ազգային համալսարանի կերպափոխվելու ուղղությամբ»,- մեջբերեցին Քոթանջյանի խոսքերը Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։

Քոթանջյանի խոսքերով՝ դա փուլային գործընթաց է։ «Ինստիտուտն արդեն անցել է զարգացման երկրորդ փուլ, որտեղ նախագծերի տեսքով ներկայացված են ապագա համալսարանի ենթակառուցվածքների կայացման հարցերը, այդ թվում՝ Ազգային անվտանգության դպրոցի ստեղծման ուղղությամբ»,- նշեց ինստիտուտի ղեկավարը։ Այս համատեքստում Քոթանջյանը կարևորեց ամերիկացի գործընկերների փորձը։

Նա նշեց նաև, որ որ վերջին տարիներին շարունակվում է սերտ համագործակցությունը ԱՄՆ-ի Պաշտպանական ազգային և Հարվարդի համալսարանների, ինչպես նաև, Մինսկի խմբի ձևաչափի շրջանակներում Լիոնի «Ժան Մուլին» համալսարանի Միջազգային անվտանգային և պաշտպանական հետազոտությունների կենտրոնի և ՌԴ Նախագահին առընթեր Պետական ծառայության ռուսաստանյան ակադեմիայի հետ։  

Կողմերը հույս հայտնեցին, որ համագործակցության շնորհիվ հնարավոր կլինի նշված նախագծերի լիարժեք իրականացումը: Կողմերը նաև պատրաստակամություն հայտնեցին շարունակել աշխատանքային-փորձագիտական քննարկումները: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:33
19 Ապրիլի 2023
ՀՀ ԱԳՆ–ն պատասխանել է Ալիևի հայտարարություններին
ՀՀ ԱԳՆ–ն պատասխանել է Ալիևի հայտարարություններին
12:53
14 Ապրիլի 2023
Ադրբեջանը պատրաստվում է էսկալացիայի. ԱԽ քարտուղար
ԱԽ քարտուղարը հայտարարել է, որ վերջին շրջանում գրեթե բոլորը խոսում են Ադրբեջանի կողմից հնարավոր ռազմական էսկալացիայի մասին
15:49
12 Ապրիլի 2023
Հայաստանն ու Ադրբեջանն ընդունել են ՌԴ–ում երկկողմ բանակցություններ անցկացնելու առաջարկը. Զախարովա
Զախարովան քիչ առաջ հայտնեց, որ Հայաստանն ու Ադրբեջանն ընդունել են ՌԴ–ում երկկողմ բանակցություններ անցկացնելու առաջարկը
15:17
10 Ապրիլի 2023
ԵՄ–ն Բաքվին տեղեկատվություն է փոխանցում հայ-ադրբեջանական սահմանի պարեկության մասին. Politico
Politico–ն հայտնում է, որ ԵՄ–ն Բաքվին տեղեկատվություն է փոխանցում հայ-ադրբեջանական սահմանի պարեկության մասին
13:17
08 Ապրիլի 2023
Ի՞նչ է Երևանն ուզում Մոսկվայից և ինչպե՞ս կարգավորել խնդիրները հարաբերություններում. մեկնաբանում է Մարկեդոնովը
Ի՞նչ է Երևանն ուզում Մոսկվայից և ինչպե՞ս կարգավորել խնդիրները հարաբերություններում. մեկնաբանում է Մարկեդոնովը
13:12
31 Մարտի 2023
ՀԱՊԿ–ում հայտարարել են հայ–ադրբեջանական սահմանին և Ղարաբաղում իրավիճակի ապակայունացման ռիսկերի մասին
Պահպանվում են Լեռնային Ղարաբաղում և հայ–ադրբեջանական սահմանին իրավիճակի հետ կապված ռիսկեր
15:58
29 Մարտի 2023
Հայաստանը հավատարիմ է մնում Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացին (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը նշել է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը ԼՂ-ում հայերի էթնիկ զտումների փորձ է, միևնույն ժամանակ Հայաստանը հավատարիմ է մնում Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացին. ՎԻԴԵՈ
09:54
28 Մարտի 2023
ԱՄՆ պետքարտուղարի օգնականը Բայրամովին մտահոգություն է հայտնել ադրբեջանական ԶՈւ-ի տեղաշարժերի կապակցությամբ
ԱՄՆ պետքարտուղարի օգնականը Բայրամովին մտահոգություն է հայտնել ադրբեջանական ԶՈւ-ի տեղաշարժերի կապակցությամբ
19:55
27 Մարտի 2023
Ռուսաստանն անընդունելի է համարում ՄՔԴ Հռոմի ստատուտին միանալու Հայաստանի ծրագրերը. ՌԴ ԱԳՆ աղբյուր
Հայկական կողմին զգուշացվել է երկկողմ հարաբերությունների համար «չափազանց բացասական» հետևանքների մասին
20:57
24 Մարտի 2023
Կրեմլը մեկնաբանել է Հայաստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության սպառնալիքը
Կրեմլը մեկնաբանել է Հայաստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության սպառնալիքը
00:22
24 Մարտի 2023
 Նոր էսկալացիա չի լինի, կլինի խաղաղության պայմանագիր. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կլինի խաղաղության պայմանագիր, նոր էսկալացիա չի լինի
15:14
23 Մարտի 2023
Զախարովա. ՌԴ-ն մտահոգված է լարվածության աճով և Ղարաբաղում միջադեպերի թվի ավելացմամբ
Զախարովան Մոսկվայի անհանգստությունն է հայտնել թշնամական հռետորաբանության աճի, Լեռնային Ղարաբաղում միջադեպերի աճի կապակցությամբ